«Ոչնչացնելու մտադրություն. մահ, ժխտողականություն, նկարագրություն». կցուցադրվի ամերիկացի ռեժիսորի ֆիլմը
Հասարակություն
Մարտի 14-ին` ժամը 20:00-ին, «Ուսումնասիրելով ցեղասպանության թեմայով վավերագրականները» խորագիրը կրող հատուկ նախագծի շրջանակներում «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվի «Ոչնչացնելու մտադրություն. մահ, ժխտողականություն, նկարագրություն» (2017) կինոնկարը:
Նախագիծը վավերագրական կինոնկարների միջոցով հանրության ուշադրությունն է սևեռում hայերի ցեղասպանության հարցում փաստերի ուսումնասիրության անհրաժեշտությանը:
Ֆիլմի հեղինակն է ամերիկացի ռեժիսոր, «Էմմիի» մրցանակակիր Ջո Բերլինջերը. մրցանակակիր վավերագրականի միջոցով, որտեղ անդրադարձ է կատարվում իրական փաստերին, ռեժիսորը նպատակ ունի ներկայացնել «Խոստումը» գեղարվեստական ֆիլմը ստեղծելու ընթացքը, ծագած քաղաքական ու այլ խնդիրները և վերջինիս հիմքում ընկած թեման՝ հայոց ցեղասպանությունը:
Ֆիլմը կներկայացվի անգլերեն:
Մուտքն ազատ է:
Հեռ. +374 10 580105
www.naregatsi.org


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը