Հոկեյի «Արարատ» ակումբը 7-րդն է Բելառուսի բաց առաջնությունում
Սպորտ
Հոկեյի «Արարատ» ակումբը 7-րդն է Բելառուսի բաց առաջնությունում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության փլեյ-օֆֆում տանը չորրորդ հանդիպումն անցկացրեց «Գոմել-2»-ի հետ:
Խաղն ավարտվեց բելառուսական թիմի հաղթանակով՝ 6:3: Ընդհանուր հաշիվը 3:1 է՝ հօգուտ «Գոմել-2»-ի:
«Արարատն» ավարտեց մրցելույթները «Փլեյ-օֆֆ-2018»-ում: Բելառուսի կանոնավոր առաջնությունում թիմը զբաղեցրեց 7-րդ տեղը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը