Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի ժամը 20:00-ի դրությամբ` Արթիկի, Արագածի, Ապարանի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը