ԱԺ. ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը՝ ՈւՂԻՂ
ՔաղաքականԱյսօր՝ մարտի 2-ին, ԱԺ պատգամավորներն ընտրում են ՀՀ 4-րդ նախագահին: «Քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող սրահում, կմեկնարկի ժամը 10:30-ին և կշարունակվի մինչև 11:30-ը»,- ասաց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:
Քվեարկությունը կանցկացվի մեկ քվեաթերթիկով, որում նշված կլինի ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի անունը: Նրա թեկնածությանը կողմ արտահայտվողները նշում պետք է կատարեն կողմ, իսկ դեմ արտահայտվողները՝ դեմ վանդակում:
Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը, իսկ ընդդիմադիր մյուս ուժը՝ «Ծառուկյան» խմբակցությունը՝ կողմ:
Մարտի 2-ի նիստում կկայանա նաև Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը