«Մանչեսթեր Սիթի»-ն կրկին հաղթեց «Արսենալ»-ին (տեսանյութ)
ՏեսանյութերԱնգլիայի առաջնության 28-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալեց «Մանչեսթեր Սիթի»-ին:
Դիմակայությունն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3:0 հաշվով:
Բոլոր երեք գոլերը գրանցվեցին առաջին խաղկեսում: 15-րդ րոպեին Բերնարդու Սիլվան բացեց հաշիվը, 28-րդ րոպեին Դավիդ Սիլվան հաշիվը դարձրեց 2:0, իսկ հինգ րոպե անց Լերոյ Զանեն խփեց իր թիմի երրորդ գոլը:
Այս հաղթանակից հետո Գրվարդիոլայի թիմը 75 միավորով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է, «Արսենալ»-ը 45 միավորով 6-րդն է:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ խաղին:
Հիշեցնենք, որ «Արսենալ»-ը «Մանչեսթեր Սիթի»-ից նույն 0:3 հաշվով պարտվել էր նաև Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում:
Լուսանկարը՝ Reuters-ի:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան