«Ժողովուրդ». Սահմանադրությունը խախտելով այսօր ՀՀ նախագահ կնտրվի Արմեն Սարգսյանը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
Այսօր խորհրդարանը ՀՀ նախագահ կընտրի Արմեն Սարգսյանին: Մինչ այդ, սակայն, իշխանությունները հասցրին ապականել նաև այս գործընթացը` կասկածի տակ դնելով Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը: Եւ, ընդհանրապես, պետք է նկատենք, որ 1998թ. պետական հեղաշրջումից հետո Հայաստանի նախագահներն ընտրվել են Սահմանադրության կոպտագույն խախտումներով: Ռոբերտ Քոչարյանը չուներ Սահմանադրությամբ պահանջվող 10 տարվա ՀՀ քաղաքացիություն, մշտապես չէր բնակվել ՀՀ-ում: Դրան գումարած ընտրությունների ժամանակ աղաղակող կեղծիքները եւ, վերջապես, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, որից հետո նրա ձեռքին կենտրոնացավ ողջ իշխանությունը: Նույնը եղավ Սերժ Սարգսյանի պարագայում. Սահմանադրության 78 հոդվածի համաձայն` պետական ծառայության մեջ գտնվող թեկնածուները գրանցման պահից ազատվում էին իրենց պաշտոնական աշխատանքային պարտականությունների կատարումից` բացի ՀՀ նախագահից: Բայց այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը, հակառակ Սահմանադրության այս պահանջին, շարունակեց պաշտոնավարումը, բացի այդ` կեղծված նախագահական ընտրություններին հաջորդեց մարտի 1-ի սպանդը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը