Համերգի ժամանակ Օլգա Բուզովայի դեմ մահափորձ է կատարվել (տեսանյութ)
ՏեսանյութերԱնհայտ տղամարդը Խաբարովսկում ներխուժել է համերգասրահ, որտեղ ելույթ էր ունենում երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան։ Տղամարդը բղավել է, որ իր պայուսակում զենք կա, և որ ինքը կրակ կբացի։
Անվտանգության աշխատակիցը չեզոքացրել է տղամարդուն, այնուհետև ոստիկանությունը տարել է նրան։ Ականատեսները հայտնում են, որ հարձակվողը, ըստ ամենայնի, հարբած է եղել։
Այլ վարկածի համաձայն՝ տղամարդուն նյարդայնացրել են Բուզովայի ստեղծագործությունն ու նրա երկրպագուները, ինչը նրա համար դարձել է ներկաներին գնդակահարելու ցանկությամբ զենքով դահլիճ ներխուժելու ծանրակշիռ պատճառ։
Ոստիկանության կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը