Բասկետբոլի հավաքականն առաջադիմել է ՖԻԲԱ-ի աղյուսակում
Սպորտ
Հայաստանի բասկետբոլի հավաքականը 1 հորիզոնականով առաջադիմել է ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում:
ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը գտնվում է 88-րդ հորիզոնականում:
Նախորդ հրապարակման համեմատ հայ բասկետբոլիստներն առաջադիմել են 1 հորիզոնականով: Փետրվարի 25-ին Նիկշա Բավցեւիչի գլխավորած թիմը սեփական հարկի տակ 84:65 հաշվով առավելության հասավ Ալբանիայի ընտրանու նկատմամբ, որը նահանջել է 10 տեղով և այժմ 91-րդն է:
Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը՝ Դանիայի թիմը, նահանջել է 2 հորիզոնականով և այժմ 72-րդ տեղում է:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան