Հայաստանի Մ-19 հավաքականը կմասնակցի «Դուբայի Գավաթ 2018» մրցաշարին
Սպորտ
Մարտի 20-ից 28-ը Հայաստանի Մ-19 հավաքականը մասնակցելու է ԱՄԷ-ում կայանալիք «Դուբաի Գավաթ 2018» միջազգային մրցաշարին: Մրցաշարն անցկացվելու է Դուբայ քաղաքում և մեր թիմի մրցակիցները լինելու են Սաուդյան Արաբիայի, Տաջիկստանի և ԱՄԷ-ի Մ-19 հավաքականները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Մրցաշարի խաղացանկը
23.03 Սաուդյան Արաբիա-Տաջիկստան 16:15
23.03 ԱՄԷ-Հայաստան 19:00
25.03 ԱՄԷ-Տաջիկստան 16:15
25.03 Սաուդյան Արաբիա-Հայաստան 19:00
27.03 Տաջիկստան-Հայաստան 16:15
27.03 ԱՄԷ-Սաուդյան Արաբիա 17:00
Հանդիպումների սկիզբը՝ Երևանի ժամանակով:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը