Տեսանյութ. Տավուշի մարզում սպանել են Կարմիր գրքում գրանցված 3 եղնիկ
ՏեսանյութերSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 1-ին, Ոստիկանության Տավուշի բաժին են բերման ենթարկել Բերդ քաղաքի բնակիչներ՝ 49-ամյա Ռոբերտ Օհանյանին, 38-ամյա Մանվել Գիժլարյանին և Գուրգեն Աբգարյանին։
Նրանք կասկածվում են որսագողություն կատարելու մեջ։
Պարզվել է, որ եռյակը այս տարվա հունվարի 5-ին Բերդ քաղաքին պատկանող «Արմենասար» կոչվող հանդամասում ապօրինի որսացել են 3 եղնիկ։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ եղնիկները գրանցված են եղել Կարմիր գրքում, իսկ ոստիկանները հայտնաբերել են նաև որսագողերի զենքերը, որով կատարել են իրենց սև գործը։
Փաստի առթիվ Ոստիկանության Տավուշի բաժնում հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որի արդյունքում պետք է պարզվի նաև պետությանը պատճառված վնասի չափը։
Ոստիկանները հայտնաբերել են նաև որսագողերի կողմից կատարված տեսանյութը, որը նկարել էին նրանք՝ եղնիկներին սպանելուց հետո։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)