Արտյոմ Խաչատուրովը համալրեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի շարքերը
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Արտյոմ Խաչատուրովը պայմանագիր ստորագրեց «Լոռի» ՖԱ-ի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Համաձայնագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ եւս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:
Հայ ֆուտբոլիստը «Լոռի» է եկել մոլդովական «Զիմբրու» թիմից: Հանդես է եկել Մոլդովայի Մ19 եւ Մ21 տարեկանների հավաքականում:
Տեղի «Շերիֆի» կազմում երեք անգամ դարձել է Մոլդովայի չեմպիոն, մեկ անգամ՝ գավաթակիր:
2013 թվականին հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական եւ մասնակցել Լյուքսեմբուրգի ու Ալբանիայի դեմ ընկերական հանդիպումներին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան