Ո՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալ Ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգված Բայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնում Եվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատ Սահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա «Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածր Թրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) Վրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համար Օրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել է Նոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում 

Պետությունը կնպաստի համայնքային սոցիալական ծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը

Հայաստան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մարտի 2-ին ներկա է գտնվել  «Համայնքային սոցիալական ծառայությունների բարելավման անհրաժեշտությունն ու հրատապությունը» թեմայով խորհրդաժողովին: Խորհրդաժողովին մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Դեբորա Գրիզերը, «Վորլդ Վիժն Հայաստան» ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը, փոխմարզպետներ, շուրջ 60 համայնքների ղեկավարներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ՝ «Վորլդ Վիժն Հայաստանի» և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից: Ծրագիրն աջակցում է տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի սոցիալական աշխատողի հաստիքի ներդրմանը:

Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին՝ նախարար Լոքյանը  շնորհակալություն է հայտնել ծրագրին աջակցող կազմակերպություններին, որոնք նախարարության հետ ակտիվ   աշխատանք են տանում առաջադրված խնդիրները լուծելու համար: Նախարարի խոսքով՝  համայնքների պարտականությունն է աջակցել և սատարել բնակչության սոցիալապես անապահով շերտերին, սակայն դա հնարավոր չի լինի իրականացնել, եթե հենց համայնքներում  չլինեն  ոլորտի հիմնախնդիրներին  քաջատեղյակ մասնագետներ։ «Մենք ոչինչ չենք խնայելու համայնքային սոցիալական ծառայողների վերապատրաստման, նրանց մասնագիտական հմտությունների կատարելագործման ուղղությամբ, որպեսզի նրանք կարողանան հասցեական և թիրախային աջակցություն ցուցաբերել մեր բնակիչներին։ Սոցիալական ծառայողները համապատասխան հարցաթերթիկների, չափորոշիչների և աշխատանքի կազմակերպման կանոններին հետևելով պետք է վեր հանեն ոչ միայն համայնքի առանձին բնակիչների, այլև ընդհանուր համայնքի առջև ծառացած սոցիալ- տնտեսական հիմնախնդիրները»,- ասել է Դավիթ Լոքյանը։  

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը նույնպես իր խոսքում կարևորել է համայնքի ղեկավարների և համապատասխան միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ  խորհրդաժողովի անցկացումը, ինչը հնարավորություն է ընձեռում ոլորտով զբաղվող համապատասխան նախարարություններին  հստակեցնել խնդիրները և շարունակել ոլորտում սկսված փոփոխությունները:

Իր հերթին USAID-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Դեբորա Գրիզերը վերահաստատել է համայնքային սոցիալական ծառայության համագործակցության խորացման հանձնառությունը և հավաստել, որ քրտնաջան աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հայտնաբերել ոլորտում առկա համակարգային բացերը և համայնքներում մատուցել արդյունավետ սոցիալական ծառայություն։

«Մեծ նշանակություն ունի անհրաժեշտ մարդկային կապիտալի ձևավորումը, ովքեր պետք է կարողանան հայտնաբերել, կանխարգելել և արդյունավետ սոցիալական ցանցերի միջոցով լուծել համայնքային նշանակության սոցիալական հարցերը»,- նշել է Դեբորա Գրիզերը։

«Վորլդ Վիժն»-ի հայաստանյան ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը, կարևորելով համայնքային սոցիալական ծառայողի ինստիտուտի ներդրումը, արձանագրել է, որ սոցիալական ծառայողը կկարողանա փոխել ոչ միայն մեկ ընտանիքում առկա սոցիալական խնդիրները, այլև  կձևավորի համայնքի սոցիալական միջավայրի նոր մշակույթ, ինչը կարևոր գործիք կդառնա համայնքների ղեկավարների համար։

Խորհրդաժողովի ավարտին մասնակիցները  վերհանել են խնդիրները, հստակեցրել  առաջիկա աշխատանքի ուղղությունները և վստահեցրել, որ շարունակելու են համագործակցությունը համայնքների հետ՝ սոցիալական ծառայությունների ինստիտուտի ներդրման և զարգացման նպատակով:

Խորհրդաժողովի ավարտին նախարար Դավիթ Լոքյանը, ինչպես նաև «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ»  ծրագրի պատասխանատուները սպառիչ պատասխաներ են տվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին հուզող հարցերին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալԱտամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգվածԲայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնումԵվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատՍահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվելՄերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվերԿլիմայի համաշխարհային գագաթնաժողովը ձախողվել էՆոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ) Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահությունՌուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներինԱՄՆ հետախուզությունը հետևել է Էլիս Հուանգի չինական կապերինԱրցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը (տեսանյութ) Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Վճռական հաղթանակ»․ Թրամփը շնորհավորել է ՓաշինյանինԹրամփը Պուտինին ընկեր է անվանել․ Քլեյթոնը հիշեցրել է Ուկրաինայի մասինՓաշինյանի ամբողջական ուղերձը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն ԲեռլինումՀրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը. Ռուսական նավի խորտակում, լրտեսներ ու հրթիռներ (տեսանյութ) Ինչպե՞ս թույլ չեք տալու ընդդիմությանը խորհրդարան անցնել․ հարց՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Դոհան միջնորդում է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև․ Ռուբիոն կընդունի Կատարի վարչապետինԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նման անվտանգության երաշխիքներ․ ՔուշներԼրտեսական սկանդալ Կիպրոսում․ Ռուսաստանը կորցրել է երկու դիվանագետիՈւղիղ․ Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը Ճաշացանկ՝ հոսանքազրկման օրերի համար․ ինչպե՞ս են աշխատում Կիևի ռեստորաններըՂրիմի կամրջով գնացքները կրկին անցնում են․ ավտոճանապարհը դեռ նորոգում ենԿամ ընդդիմությունը կտա անհրաժեշտ 6 ձայնը, կամ կգնանք արտահերթ ընտրությունների (տեսանյութ) Ռուսական դիզելի մատակարարումները Ղրղզստան և Տաջիկստան կարող են կրճատվելԵթե Հայաստանը վերածվի ադրբեջանական գաղութի, ոչ արտահերթ, ոչ էլ հերթական ընտրություններ չեն լինի․ Խաչատրյան Երևանից թռավ Մոսկվա ու ձերբակալվեց․ ո՞վ է 80-ամյա «Վալտերը»Դատախազությունը պահանջում է Կարեն Գասպարյանից բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 մլն դրամ Ուկրաինայի մի շարք մարզերում սահմանափակում են գործարաններին տրվող հոսանքըՕդեսայի մարզում բերքը ռեկորդային է, բայց հացահատիկը վաճառելը դժվարացել էՎերաքննիչը բեկանել է Աբովյան 8–ում գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության Սեուլի բորսայում անկումը հասել է 5,8 տոկոսի․ Թայբեյում գները կրկին աճել ենԿլիմայական բանակցությունները ձախողվեցին․ Ավստրալիայում պահանջում են Բոուենի հրաժարականըԱբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՌուսական «Մերկուրի» ռազմանավը խորտակվել է Բենգազիում
Ամենադիտված