Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Հայաստան
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ի ժամը 20:00-ի դրությամբ՝ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 50-60 մետր:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր