«Ա՜խ, երանի էդ արջը հիմա զարթներ ու էդ ազատողներին հոշոտեր»
Բլոգոսֆերա
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Վերին Արտաշատ համայնքից ազատել է գերության մեջ պահվող հերթական արջին: Հիմնադրամի հանրային կապերի համակարգող Վահագն Թևոսյանը նշել է, որ արջին պահող մարդիկ ոչ մի կերպ չէին կարողանում հիմնավորել, թե ինչի համար էին իրենց մոտ պահում կենդանուն:
«Արջին մեծ դժվարությամբ ազատեցինք, տեղափոխեցինք Ուրցաձոր: Վերջին վայրկյաններին, երբ արջը քնած էր, տանտիրուհին, իբր կատակով, ասաց՝ «ախ երանի էդ արջը հիմա զարթներ ու էդ ազատողներին հոշոտեր»: Ես չեմ միանում այդ անեծքին, թե՝ «ախ, երանի բոլոր այդ վիճակում պահող արջերը մի օր հրաշքով գազազեին ու իրենց տանջողներին հոշոտեին»: Բայց փաստ է, որ մի օր բնությունը իրոք մարդկությանը հոշոտելու է, քանի որ մենք օր օրի ավելի ու ավելի ենք դադարում լինել այդ բնության մասը` բացառիկ բարբարոս թշնամական վերաբերմունք ցուցաբերելով նրա հանդեպ: Ու աստիճանաբար «դու մարդ չես» արտահայտությունը դառնում է ավելի ու ավելի նվազ վիրավորական»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Վահագն Թեւոսյանը:
Վերջին 500 տարիներին, մարդու մեղքով երկրագնդի վրայից իսպառ վերացել է ավելի քան 100 կենդանատեսակ: Մոտ երեք տասնյակ տեսակներ գտնվում են վերացման եզրին:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը