Բնական հրդեհներ ԱՄՆ-ում
Համաշխարհային Մամուլ
Բնական հրդեհների պատճառներով ԱՄՆ-ի Կոլորադո նահանգից տարհանվածների թիվը արդեն կազմել է 32 հազար»։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել 11 հազար տարհանվածների մասին։
Բնական հրդեհը անցյալ շաբաթ մոլեգնել է Կոլորադոյի արևելյան մասում։ Կրակի արագ տարածմանը նպաստում է չոր և քամոտ եղանակը։
Նշվում է, որ Էլ-Պասո շրջանի իշխանությունը արտակարգ իրավիճակ է հայտարարել, քանի որ նրանց չի հաջողվում միայնակ պայքարել կրակի դեմ։
«Ակնհայտ է, որ մեր ոչ մի ծառայությունների ռեսուրսները չեն բավարարում։ Երբ գործ ունես այսպիսի մասշտաբով աղետի հետ, սա (արտակարգ իրավիճակի հայտարարություն) անհրաժեշտ քայլ է»,- Կոլորադո քաղաքի քաղաքապետ Սփրինգս Սթիվ Բախի խոսքը հաղորդում է ԶԼՄ-ն։
Այժմ Կոլորայայի շրջանում 6 մեծ հրդեհներ են բռնկվել։ Հրդեհների դեմ պայքարում են մի քանի հազար հրշեջներ և շուրջ 70 միավոր սարքավորում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)