81 համարի երթուղու վարորդին ծեծելու մասին հրապարակումը ոստիկանությունում ուսումնասիրվում է
Իրավունք
Ըստ մամուլի հրապարակումների, հունիսի 17-ին Հարսնաքար ռեստորանում դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանի մահվան օրը Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել 81 համարի երթուղու մի վարորդի: Lurer.com-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը նշեց, որ թերթում եղած հրապարակումը ոստիկանությունում ուսումնասիրվում է:
Հիշեցնենք, որ թերթի տեղեկություններով՝ Սմբատ անունով վարորդն ընդամենը համարձակվել է մեքենան «փախցնել»՝ տրոլեյբուսին չհարվածելու համար, սակայն այդտեղով անցել է Հայրապետյանի թիկնապահն իր 20 ՏՕ 888 համարանիշի «Տոյոտա» ջիփով ու խիստ զայրացել կատարվածից:
Անմիջապես իջել է մեքենայից ու սկսել ծեծել Սմբատին, թե «դու ով եղար, որ մեքենա քշես իմ վրա»: Ծեծելուց հետո արգելել է հիվանդանոց գնալ: Սմբատից ոչ մի տեղեկություն չունեն անգամ մյուս վարորդները: Միջադեպի հետևանքով արդեն 3 օր է՝ 81 համարի երթուղին կաթվածահար վիճակում է.
Հայրապետյանի տղաներն արգելում են վարորդներին կայանել Ավանում:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում