Վարդգես Գասպարիին գետնին գցողի անձը հայտնի է
Իրավունք
Հունիսի 21-ին Դեմիրճյան փողոցում գտնվող Աժ մուտքի մոտ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին հրողի ու գետնին տապալողի ինքնությունը պարզ է, իսկ բացատրության մեջ նա հերքել է թիկնազորի անդամ լինելու հանգամանքը: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը՝ հավելելով, որ հետաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, հունիսի 21-ին Դեմիրճյան փողոցում գտնվող Աժ մուտքի մոտ Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարիին հրողն ու գետնին տապալողն Աժ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի թիկնապահն է, ում գոյությունը պատգամավորը հերքում է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը՝ ակտիվիստ Վարդգես Գասպարին ակցիա էր կազմակերպել հունիսի 17-ին «Հարսանաքարում» տեղի ունեցած դաժան միջադեպը քննադատելու համար։ Ակցիայի ժամանակ Վարդգես Գասպարիին անսպասելիորեն մոտենում է Աժ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և խլում «Ռուբեն Հայրապետյան՝ Մարդասպան» բովանդակությամբ պաստառը:
Մի վայրկյան անց, նրան է մոտենում մի երիտասարդ և Գասպարիին տապալում գետնին: Ինչպես ավելի ուշ ոստիկաններին հայտնել էր Վարդգես Գասպարին, իրեն գցողը եղել է Սամվել Ալեքսանյանի թիկնապահը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում