Ավտոտրանսպորտային միջոցներով Վրաստանից ցորենի և ալյուրի ներմուծման արգելքը մի քիչ էլ հետաձգվեց
Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանումը հնարավոր կլինի իրականացնել մինչև այս տարվա վերջ (նախորդ ժամկետը հոկտեմբերի 1-ն էր):
Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ընթացքում վրացական կառավարությունը փոփոխություններ կիրականացնի ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի փոխադրումների արգելքի որոշման մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)