Կիևի վրա գիշերային հարձակման հետևանքով կա մեկ զոհ. օգտագործվել է նաև «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռը Բայց համերգը մնում է օրակարգում. Ժաննա Անդրեասյանը արձագանքել է Թանկյանի հերքմանը Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել Պակիստանում գնացքի պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ ՈՒՂԻՂ. Մայր տաճարում Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ Լարսը բաց է Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին. «Կարծեք, թե ինչ-որ շփոթմունք կա» Երևանի Դավիթ Մալյան փողոցում ավտոմեքենա է այրվել Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Փաշինյան Աֆրիկային Էբոլայի բռնկմանն արձագանքելու համար անհրաժեշտ է գրեթե 319 միլիոն դոլար Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ 

Հանդուրժողականություն չի լինելու. Վալերի Օսիպյանի ուղերձը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների առթիվ

Քաղաքական

 Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ուղերձ է հղել սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների առթիվ: Ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության պետի ուղերձն ամբողջությամբ. 

«Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններն են, բացառիկ հնարավորություն յուրաքանչյուր քաղաքացու համար ոչ միայն իր սկզբունքներին հավատարիմ ու խղճի մտոք ընտրելու մեր սիրելի մայրաքաղաքի ապագան, այլև հաստատելու, որ կարող ենք կատարել արդար, թափանցիկ, վստահելի ընտրություն, կարող ենք հանրային ինքնակազմակերպման, փոխադարձ հարգանքի և օրինապաշտության լավագույն օրինակներ տալ:
Ոստիկանությունը հաշվարկել է իր ուժերը, և արված են բոլոր նախապատրաստական աշխատանքները, ինչպես ընտրությունների ընթացքում օրենքով վերապահված գործառույթները ողջ ծավալով իրականացնելու, այնպես էլ ընտրացուցակների վերջնական ճշգրտման, հանրության շրջանում իրավական քարոզչության, ոստիկանության անձնակազմերի մասնագիտական վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով: 

Ոստիկանությունը, ինչպես նախընտրական այս փուլում, այնպես էլ «Լռության օրը» և բուն ընտրությունների ընթացքում իր գործառույթներն իրականացնելու է պատշաճ, լիարժեք ու բացառապես օրենքի շրջանակներում:
Միևնույն ժամանակ, ակնկալում ենք մեր հանրության, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ու շարժումների, մեր բոլոր համաքաղաքացիների աջակցությունը, առանց որի անհնար է արձանագրել այն արդյունքները, որ ակնկալում ենք:

Քաղաքական ուժերին կոչ ենք անում բոլոր գործողություններն իրականացնել օրենքի շրջանակում, ձեռնպահ մնալ օրինականության և համակեցության կանոնների խախտումներից, դրսևորել հարգանք ու հանդուրժողականություն, առարկայական աջակցություն բերել ոստիկանության աշխատանքին:
Հասարակական կազմակերպություններին ու քաղաքացիներին կոչ ենք անում հավատարիմ մնալ մեր իսկ հռչակած սիրո ու համերաշխության սկզբունքին՝ միևնույն ժամանակ անհանդուրժող լինել օրենքի ցանկացած խախտման, ցանկացած իրավազանցության հանդեպ: 

Նման դեպքերում անմիջապես դիմեք ոստիկանություն. մեր «Թեժ գիծը» գործում է, կարող եք ահազանգել ոստիկանության բաժիններ, իսկ ընտրությունների օրը՝ ընտրատարածքներում հերթապահող կամ շրջիկ խմբերին: 
Ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ ընտրությունների օրը արձանագրված բոլոր խախտումները կստանան իրավական գնահատական և իրավական հետևանք կունենան: Օրենքը գործելու է ողջ ծավալով ու խստությամբ: Հանդուրժողականություն չի լինելու ոչ մի իրավախախտի, համակեցության սկզբունքները խախտողի, իրեն օրենքից գերադասողի հանդեպ, որովհետև, կրկնում եմ, մենք հերթական ընտրության չենք գնում, այս ընտրությունը միտված է ապագային, իսկ մեր պետության, մեր ժողովրդի, մեր երեխաների ապագան անսակարկելի է:
Վստահ եմ, որ մեր հասարակության բացարձակ մեծամասնության համոզմունքն եմ արտահայտում. բոլորս ենք շահագրգիռ՝ ունենալու բացառիկ և օրինակելի ընտրություններ և անելու ենք առավելագույնը այդ նպատակի համար: Ուստի մաղթում եմ բոլորիս միակամություն, օրինապաշտություն, միասին գործելու հաստատակամություն ու գործը հաջողությամբ պսակելու կամք:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիևի վրա գիշերային հարձակման հետևանքով կա մեկ զոհ. օգտագործվել է նաև «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռը Բայց համերգը մնում է օրակարգում. Ժաննա Անդրեասյանը արձագանքել է Թանկյանի հերքմանը Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել Պակիստանում գնացքի պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ ՈՒՂԻՂ. Մայր տաճարում Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբԼարսը բաց է Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին. «Կարծեք, թե ինչ-որ շփոթմունք կա» Երևանի Դավիթ Մալյան փողոցում ավտոմեքենա է այրվել Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. ՓաշինյանԱֆրիկային Էբոլայի բռնկմանն արձագանքելու համար անհրաժեշտ է գրեթե 319 միլիոն դոլար Ռուբիոն հայտարարել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասինՌուսաստանը պատրաստվում է հարված հասցնել Ուկրաինային «Օրեշնիկ» հրթիռով. ԶելենսկիԹրամփը նշել է` երբ կարող է որոշում կայացնել Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսման վերաբերյալԳետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմՈւկրաինան նշել է պատերազմի ավարտի հնարավոր ժամկետներըԹրամփը «Միացյալ Նահանգների նկատմամբ իր սիրո» պատճառով` չի կարողանա մասնակցել որդու հարսանիքինՎաշինգտոնը ՄԱԿ-ում մեկնաբանել է Ստարոբիլսկի վրա հարձակումըԵրևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեցԹրամփը լուսանկար է հրապարակել՝ «Ողջույն, Գրենլանդիա» գրությամբ ԱՄՆ իշխանությունները տասնյակ տեսանյութեր են հրապարակել այլմոլորակայինների մասնակցությամբՄինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տեսանյութ)Նորվեգիայում լրտեսության վախի պատճառով փակել են հանրային զուգարանը«Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոնՈւկրաինայի ԶՈւ շարքերում փոփոխություններ ունենք. ԶելենսկիՈւկրաինայում հայտարարել են՝ հյուսիսից Ռուսաստանի առաջխաղացումը լուրջ սպառնալիք կլինի Կիևի համարՉինաստանում հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով` 90 մարդ է զոհվելՄասիսում 33-ամյա վարորդը «Audi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնիՉեխիայի նախագահը կասկածի տակ է դրել Թրամփի որոշումները ՆԱՏՕ-ի վերաբերյալԽեղճ եվրոպացի հիմարներ. ԵՄ առաջնորդներին քննադատել են Ռուսաստանի պատճառովԱբովյանի ծննդատան նախկին տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենայում եղել են արնանման հետքերԶելենսկու և Բուդանովի հարաբերություններում աճում է լարվածությունըԳործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ) Զելենսկին գոհ է Ուկրաինայում տիրող իրավիճակից. ՌԴ ԱԳՆSystem of a Down-ը հուլիսին համերգով հանդես կգա ԵրևանումՉեխիայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ է արել «ատամներ ցույց տալ» ՌուսաստանինՉհամբերեցին վաղը դառնալ գործակալ երեկ դարձան․ Նարե Արամյան (տեսանյութ)Հունգարիան արգելել է Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը. ՄադյարԱԹՍ-ները կրկին հարվածել են Ստարոբելսկի քոլեջինՌուսաստանցի դպրոցականները բարձրացել են Քրիստոս Փրկչի տաճարի գլխավոր գմբեթըՄոդին խոստացել է շարունակել Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև սերտ համագործակցությունըՄերկելի նախկին խորհրդականը Գերմանիային զգուշացրել է Ռուսաստանի մասինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայրՄերցի առաջարկը Ուկրաինայի վերաբերյալ խուճապ է առաջացրել ԵվրոպայումՍա թուրք է ով պտտվում է Հայաստանի հյուրանոցներով՝ անձնական մոտոցիկլով. Նաիրա ԳրիգորյանՖուտբոլի ֆեդերացիան՝ քաղաքական խաղադաշտումԱրևմուտքն անխուսափելիորեն պատասխանատվություն կկրի Ուկրաինային զենք մատակարարելու համար. Նեբենզյա Ի՞նչ է ուզում էս մարդը,Հայաստանի մասնատված դրոշը կպցրել է դոշին ու հանձնում է․Ծառուկյանը՝ ՓաշինյանինՌԴ. Չեխիայի նախագահը «կորցրել է բանականությունը»
Ամենադիտված