Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Շատինցիների կռվին միջամտել են ոստիկանությունն ու ԱԱԾ-ն

Հայաստան

Շուրջ երեք ամիս Վայոց Ձորի մարզի Շատինի համայնքապետարանը պարալիզացրած բնակիչներն այսօրվա բանակցություններից հետո դադարեցրել են  բողոքի ակցիաները:

Նախ նշենք, որ ամիսներ շարունակ Շատին համայնքի բնակիչներն, ընդդեմ ներկայիս համայնքապետ Արթուր Ստեփանյանի, բողոքի ակցիա են իրականացնում համայնքապետարանի դիմաց՝ օր ու գիշեր հսկելով շենքը, որպեսզի մարդ չմտնի: Սակայն այս ամենը որևէ լուրջ արձագանք չի ստացել լիազոր մարմինների կողմից: Ավելին՝ խոսվում է ան մասին, թե այդ ակցիաները հրահրվում են նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Տիգրան Խուդոյանի կողմից, քանի որ վերջինս նախորդ տարվա ՏԻՄ ընտրություններում պարտվել է Արթուր Ստեփանյանից:

Տիգրան Խուդոյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նախ մանրամասնեց, որ նախկինում է եղել ՀՀԿ անդամ և շատ կարճ ժամանակով, միևնույն ժամանակ՝ հերքեց այն լուրերը, թե ներկայիս համայնքապետն անկուսակցական է. «Սուտ են այդ լուրերը: Ստեփանյանը նախկինում եղել է ԲՀԿ անդամ, հետո էլ առաջադրման պահին արդեն եղել է ՀՀԿ անդամ, հեղափոխությունից հետ էլ, ինձ հասած տեղեկություններով, դարձել է անկուսակցական, ու բնակիչների հիմնական բողոքը նրան է ուղղված՝ քանի որ նա ուզում էր սեփականացնել համայնքի կենտրոնում գտնվող շինությունը՝ հյուրանոց կամ բնակարան կառուցելու, որը նախատեսված էր մանկապարտեզի համար: Իսկ համայնքապետի բժշկուհի քենին, որը ևս շահագրգռված էր սեփականաշնորհմամբ, սկսեց աջակցել Ստեփանյանին, և արդյունքում՝ նա ընտրվեց համայնքապետ ու առաջացան բողոքի այս ակցիաները»:

Տիգրան Խուդոյանը պնդում է, որ համայնքապետը մի քանիսի ձեռքին խաղալիք է դարձել, որոնցից մեկը ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնաթող պաշտոնյա է՝ Հովիկ անունով: Ըստ Խուդոյանի՝ ինքը պարզապես պայքարել է, որ տվյալ շինությունը լինի մանկապարտեզ, ու  նույնը ցանկացող և ակցիա իրականացնող քաղաքացիներին այդ պատճառով են կապում իր անվան հետ:  Խուդոյանը մեզ հետ զրույցում նաև հաստատեց այն լուրերը, թե այս պահին հանդես է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների դիրքերից, նշելով, որ տվյալ կուսակցության նպատակները համընկնում են պետական շահի հետ: Իսկ թե ինչու է լքել ՀՀԿ շարքերը, պատճառը հստակ է՝ «կուսակցության գաղափարներն ու քայլերը չեն համապատասխանում իրար»:

Վայոց Ձորի Փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանն էլ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց ցուցարարների հետ բանակցությունների մասին: Տոնոյանի խոսքով Շատինի բնակիչների հետ խոսակցության ողջ նպատակը խնդիրն իրավական դաշտում լուծելն է եղել: «Համագյուղացիների հետ, ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների հետ քննարկել ենք, որ ավելի լավ է՝ այս խնդրով զբաղվենք բացառապես իրավական դաշտում և բոլորովին թափանցիկ կերպով: Այժմ բողոքի ակցիաներն ավարտված են, բնակիչներն իրենց տներում են, ինչի համար շնորհակալ եմ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին»,-ասաց փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը:

Մեր այն դիտարկմանը, թե ոստիկանությունն այս երեք ամիսների ընթացքում որևէ քայլ չի՞ ձեռնարկել խնդրին լուծում տալու համար, փոխմարզպետը հակադարձեց. «Իսկ ինչպե՞ս կարող էր ոստիկանությունը քայլեր ձեռնարկել համայնքապետարանը հսկող ծեր կանանց ու երեխաների դեմ: Իհարկե, իրավական առումով կարող էին անել, սակայն բարոյապես ճիշտ չէ դա, այստեղ գործ ունենք երեխաների և ծերերի հետ: Ես բազմիցս խոսել եմ հավաքվածների հետ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Հիմա ամեն ինչ իրավական հարթակում կբացահայտվի և գործին ընթացք կտրվի»,-ասաց Ռազմիկ Տոնոյանը:

Արմինե Միքայելյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված