Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարը Նոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ Ավինյան Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. Ավինյան Ավինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտի Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկում Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. Ավինյան 

Անկախության օրվա առիթով Հռոմի օպերային թատրոնում Արամ Խաչատրյան է հնչել

Գիտություն և Մշակույթ

 Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անկախության օրվա և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ Հռոմի օպերային թատրոնում կայացավ համերգ, որտեղ հնչեցին աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերևի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նվագախումբը, որը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, բաղկացած էր շուրջ 7 տասնյակ իտալացի երաժիշտներից: Ելույթներով հանդես եկան նաև մենակատարներ՝ ջութակահար Հայկ Կազազյանը և դուդուկահար Կամո Սեյրանյանը:

Համերգին ներկա էին Իտալիայի քաղաքական, հասարարակական, մշակութային գործիչներ՝ Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էմանուելա Դել Ռեն, Իտալիայի նախագահի դիվանագիտական խորհրդատու, դեսպան Էմանուելա Դ՛Ալեսանդրոն, Պատգամավորների պալատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մարտա Գրանդեն, սենատորներ և պատգամավորներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, Հռոմի քաղաքապետի պատվիրակը, Իտալիայում հավատարմագրված  դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Իտալիայի գործարարներ և մշակութային գործիչներ:

Միջոցառմանը ներկա էին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Մայր Աթոռի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Լևոնյան վարժարանի տնօրեն գերաշնորհ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ Հռոմից և Իտալիայի մի շարք նահանգներից:

Համերգից առաջ ելույթներով հանդես եկան դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը և Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էմանուելա Դել Ռեն:

Իր խոսքում դեսպանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կայացավ որպես անկախ պետություն և անցած տարիների ընթացքում իր արժանի տեղը զբաղեցրեց ժողովրդավար երկրների միջազգային ընտանիքում: Այդ տարիները հանդիսացան հայ ժողովրդի քաղաքական հասունության և քաղաքացիական գիտակցության դրսևորման հանգրվանը: Հայաստանի դեսպանը նշեց, որ այսօր Հայաստանում մարդու իրավունքների հարգումը և ժողովրդավարությունը բացարձակ արժեքներ են, իսկ տնտեսական և սոցիալական ոլորտներում հավասար պայմանների երաշխավորումը նպաստավոր պայմաններ է ստեղծում երկրի զարգացման համար: Դեսպան Բաղդասարյանը ներկայացրեց նաև տարբեր միջազգային կառույցների միջև Հայաստանի` կապող կամուրջ հանդիսանալու հանգամանքը:

Անդրադառնալով հայ-իտալական հարաբերություններին՝ դեսպանը խոսեց երկու ժողովուրդների միջև հազարամյա բարեկամության, կրթության, մշակույթի, տնտեսության ոլորտներում հայ-իտալական ներկայիս համագործակցության և հեռանկարների մասին՝ նշելով, որ հայկական կողմը հաստատակամ է անել առավելագույնը երկկողմ հարաբերություններն էլ ավելի սերտացնելու, ջերմացնելու ու փոխշահավետ դարձնելու համար:

Դեսպանը հիշատակեց շուրջ երկու ամիս առաջ նախագահ Սերջո Մատարելայի՝  Հայաստան կատարած պատմական պետական այցը՝ նշելով, որ այն ամուր հիմքեր է ստեղծել հայ-իտալական քաղաքական երկխոսությունն ու բազմաշերտ համագործակցությունը բոլոր ուղղություններով որակական նոր մակարդակի բարձրացնելու համար։

ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև հայ համայնքի դերին՝ որպես երկու ժողովուրդներին և երկրներին կապող կամուրջ։ Դեսպան Բաղդասարյանը խոսեց նաև Էրեբունի-Երևան մայրաքաղաքի հոբելյանի կարևորության մասին:

Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էմանուելա Դել Ռեն անդրադարձավ հայ-իտալական՝ դարերի խորքից եկող բարեկամությանը, ջերմ հարաբերություններին, Իտալիայի գիտակրթական, մշակութային և հասարակական կյանքում հայ համայնքի ունեցած ավանդին և կարևոր դերակատությանը՝ հատկապես շեշտելով Վենետիկում հայկական հետքի առկայությունը: Նախարարի տեղակալը խոսեց նաև ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության կարևորության մասին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել
Ամենադիտված