Կփորձենք հաղթել Եվրոպայի լիգայում. Մխիթարյան
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրում ուկրաիանական «Վորկլա»-ի նկատմամբ հաղթանակը (4:2):
Այդ խաղում հայ կիսապաշտպանը դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Կարևոր հաղթանակ էր: Առաջին խաղակեսում մի փոքր դժվար էր, բայց լավ է, որ մինչև ընդմիջում գոլ խփեցինք:
«Վորսկլա»-ում ընկերներ ունեմ, բայց խաղի ժամանակ մոռացել էի այդ մասին: Հիմա կարող ենք նստել և զրուցել միմյանց հետ:
Էմերին երեք անգամ հաղթել է այս մրցաշարում և դա շատ կարևոր է «Արսենալ»-ի համար, քանի որ մենք այստեղ խաղում ենք ոչ թե միայն մասնակցելու, այլ հաղթելու համար: Եթե հաղթենք՝ Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորություն կստանանք: Կփորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում»,-Մխիթարյանի խոսքը մեջբերում է լոնդոնյան ակումբի կայքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)