Սևանա լճում քաղաքացին ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ «Ավարտվեց հերթական կալանքս, քրվարույթի մասին կասեմ ընդամենը մեկ բան, իմ հոդվածը իմ անուն ազգանունն էր. Պողոսյան Ինչ իրավիճակ է Լարսում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Լույս չի լինի. հասցեներ Առյուծը, Ցուլը, Խոյը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ օգոստոսի 10-ի համար Ռեբեկա Գրինսպանը կարող է դառնալ առաջին կինը, որը կգլխավորի ՄԱԿ-ը Նոան գոլառատ խաղում հաղթեց Շիրակին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու՝ օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին Բժիշկը զգուշացրել է շոգի վտանգավոր ազդեցության մասին Ուղևորը վնասել է վթարային ելքը և փորձել է բացել ինքնաթիռի դուռը՝ չվերթի ընթացքում Axios․ Թրամփը հրաժարվել է Իրանի հասցեին նոր սպառնալիքներից և հայտարարել խաղադրույքը տնտեսական ճնշման վրա դնելու մասին 

GALLUP. Երևանի ավագանու ընտրություններում ձայների գերակշիռ մեծամասնությունը կստանա «Իմ քայլը»

Քաղաքական

 Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը կհաղթահարեն «Իմ քալը», «Բարգավաճ Հայաստան»-ը և «Լույս»-ը. այս մասին են վկայում Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ընկերության անցկացրած հարցման արդյունքները:  

«Երևանի ավագանու ընտրություններում, հարցումների արդյունքներով, քաղաքացիների 60,6 տոկոսը  պատրաստվում է քվեարկել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին,  9.2  տոկոսը` «Բարգավաճ Հայաստան»-ի: Առաջատար եռյակում է նաև «Լույս» կուսակցությունների դաշինքը` 4.3 տոկոս ձայներով»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը:

Մանրամասնելով՝ Դաջունցը հայտնեց, որ «Ավագանու ընտրություններում որ քաղաքական ուժի օգտին եք պատրաստվում քվեարկել» հարցին հարցվածների 60.6 տոկոսը պատասխանել է, որ իր ձայնը պատրաստվում է տալ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին, 9.2 տոկոսը` «Բարգավաճ Հայաստան»-ին, «Լույս» դաշինքին` օգտին` 3.4 տոկոսը,  1.3  տոկոսը` «Երկիր Ծիրանի»-ին , 1.1 տոկոսը` «Ժառանգությանը» , 0.8 տոկոսը,  ՀՅԴ-ին,  0.7  տոկոսը` «Օրինաց Երկիր» կուսակցությանը:

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքին պատրաստվում է ձայն տալ հարցվածների 0,7 տոկոսը, «Ռեֆորմիստների կուսակցությանը»` 0,4 , «Ժողովրդավարական ուղի» կուսակցությանը  և «Երևանցիներ» կուսակցությունների դաշինքին ` 0,4 տոկոսը և «Հայք» կուսակցությանը` 0.3 տոկոսը»,-ներկայացրեց  Դաջունցը:

Հրաժարվել է պատասխանել հարցվածների 11,6 տոկոսը, դժվարացել է պատասխանել 8.9 տոկոսը:

«Մասնագետները փորձել են նաև հրաժարվածների և պատասխանել դժվարացածների ձայները համապատասխանաբար բաշխել կուսակցությունների միջև: Արդյունքում, առանց հաշվի առնելու «դժվարանում եմ պատասխանել» և  «հրաժարվում եմ պատասխանել» տարբերակները, ստացվել է, որ 76. 3 քվեարկելու է «Իմ քայլ» կուսակցությունների դաշինքի օգտին , 11.6 տոկոսը «Բարգավաճ Հայաստան»-ի , իսկ  4.3  տոկոսը` «Լույս» կուսակցությունների դաշինքի օգտին: «Հաստատ կարող ենք ասել, որ ընտրություններում կանցնեն «Իմ քայլ» կուսակցությունների դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, միգուցե նաև «Լույս» կուսակցությունների դաշինքը` հաշվի առնելով հետազոտության սխալի տոկոսի հավանականությունը»,-նշեց Դաջունցը:

Հարցվողների 76,4 տոկոսը տեղյակ է եղել, որ սեպտեմբերի 23- ին նախատեսվում է ավագանու արտահերթ ընտրություն: 19,1  տոկոսը դժվարացել է նշել ընտրությունների անցկացման ամսաթիվը, միայն 4.5 տոկոսը տեղյակ չի եղել, որ կայանալու են Երևանի ավագանու ընտրություններ: Դաջունցը նշեց` նախորդ հարցման արդյունքների համեմատ 42.1 տոկոս աճ է գրանցվել այն հարցվողների, ովքեր տեղեկացված են ընտրությունների անցկացման օրվա մասին:

Հնչել է նաև հարց` նշել  ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին:

«Իմ քայլ» կուսակցությունների դաշինքի անունը նշել է 83. 4 տոկոսը, 70.7 տոկոսը`  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  անունը, 28.3  տոկոսը` «Լույս դաշինք»-ի: «Օրինաց երկիր» կուսակցության անունը նշել է հարվածների 26 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը`  24.8  տոկոսը, ՀՅԴ-ին` 19. 3 տոկոսը:  

Ըստ հարցումների արդյունքների` կուսակցությունների կողմից իրականացվող քարոզարշավներին հետևում է 62.4  տոկոսը: Հարցվողների 85. 5 տոկոսը տեսել, հանդիպել է «Իմ քայլը» կուսակցության քարոզարշավներին,  52.6  տոկոսը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավներին, 21.1  տոկոսը` «Երկիր Ծիրանի»-ի, 18.9  տոկոսը` «Լույս» կուսակցությունների դաշինքի, 16.3 «ժառանգության», 11.4  տոկոսը` «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավներին: Տոկոսները աստիճանաբար նվազել են: Հարցվողների 64.7 տոկոսը քարոզարշավներին հանդիպել է հեռուստացույցով, 24. 9 տոկոսը` «Ֆեյսբուք»-ի  էջերով , 22.5  տոկոսը` բակերում հանդիպումների շնորհիվ, 17.9 տոկոսը` «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերներով, 8 տոկոսը բուկլետներով, արտաքին գովազդով, իսկ 2.6 տոկոսը ռադիոյով:

Ուշագրավ է նաև կուսակցությունների նախընտրական ծրագրերին ծանոթացածների թիվը: 53,8 տոկոսը նշել է, որ ծանոթացել է դաշինքների նախընտրական ծրագրերին, սակայն ոչ ամբողջությամբ, այլ պարզապես որոշակի դրույթների: «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրերին ծանոթացել է հարցվածների 88.7 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրերին` 51.3 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրերին` 17.8 , իսկ «Լույս» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրերին` 15.9 տոկոսը: Հարցվողները ծրագրերին ծանոթացել են հիմնականում հեռուստացույցի , այնուհետև «Ֆեյսբուք»-ի էջերի միջոցով: 

Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից իրականացվող բակային հանդիպումներին մասնակցել է 16.4 տոկոսը: Նրանց 78.4 մասնակցել է «Իմ քայլ» կուսակցությունների դաշինքի հանդիպումներին, 21.2 տոկոսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իսկ  4.5 տոկոսը «Լույս»-ի հանդիպումներին:

Ընտրություններին միանշանակ մասնակցելու է հարցվածների 72.9 տոկոսը, ավելի շուտ մասնակցելու է  13.7  տոկոսը, ավելի շուտ չի մասնակցելու 3.6 տոկոսը, հաստատ չի մասնակցելու 8.7  տոկոսը, իսկ 1.1 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Հետազոտությունն անցկացվել է դեմ առ դեմ: Մասնակցել է 805 մարդ: Այն անցկացվել է սեպտեմբերի 18-20-ը  Երևանի բոլոր վարչական շրջաններում: Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը սակայն, հիշեցրեց`  դրանք միայն կանխատեսումներ են: Հետազոտության ընտրանքային սխալը կազմել է 3.5 տոկոս:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սևանա լճում քաղաքացին ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ«Ավարտվեց հերթական կալանքս, քրվարույթի մասին կասեմ ընդամենը մեկ բան, իմ հոդվածը իմ անուն ազգանունն էր. ՊողոսյանԻնչ իրավիճակ է ԼարսումՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԼույս չի լինի. հասցեներԱռյուծը, Ցուլը, Խոյը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ օգոստոսի 10-ի համար Ռեբեկա Գրինսպանը կարող է դառնալ առաջին կինը, որը կգլխավորի ՄԱԿ-ը Նոան գոլառատ խաղում հաղթեց Շիրակին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու՝ օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին Բժիշկը զգուշացրել է շոգի վտանգավոր ազդեցության մասին Ուղևորը վնասել է վթարային ելքը և փորձել է բացել ինքնաթիռի դուռը՝ չվերթի ընթացքումAxios․ Թրամփը հրաժարվել է Իրանի հասցեին նոր սպառնալիքներից և հայտարարել խաղադրույքը տնտեսական ճնշման վրա դնելու մասին Մեծ Բրիտանիայում տարվա ընթացքում շոգ օրերի ռեկորդային թիվ է գրանցվել Ռուսաստանն ու Սիրիան ռազմական բազաները վերածում են համատեղ ուսումնական կենտրոնների Չինական էլեկտրամոբիլները զբաղեցրել են Արևմտյան Եվրոպայի շուկայի ռեկորդային 14,2%-ը Եգիպտոսը կոչ է արել Գազայից ամբողջովին դուրս բերել Իսրայելի զորքերը և բացել անկլավը՝ օգնության անխափան մատակարարման համար Իրանի գերագույն առաջնորդն ԻՀՊԿ նախկին հրամանատարին նշանակել է այն պաշտոնում, որը զբաղեցնում էր զոհված Ալի Լարիջանին Գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում՝ օգոստոսի 10-ից 13-ը Իրանը հայտնել է վերջին երեք պատերազմներում 353 ԶԼՄ աշխատակիցների մահվան մասին Մեկ ամսում երեք անտառային հրդեհ․ Պորտուգալիայում ձերբակալել են հրկիզումների մեջ կասկածվող անձի Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը» Գոլը տոնելիս ֆուտբոլիստն ընկել է թունելը Թուրքիայում 2500-ամյա եզակի արձան է հայտնաբերվել Ավտովթար՝ Երևանում․ 4 տուժածներից 3-ը անչափահասներ են Թրամփը կարող է ավարտել Իրանի հետ հակամարտությունը առանց միջուկային համաձայնագրի․ WSJ Մոսկվայում հայտնվել է «սև բեռնափոխադրողների» բանդա Կոտայքի մարզում Toyota-ն շրջվել է երթևեկելի գոտում․ տուժել են կինը և երկու անչափահաս երեխաները Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ Ավելի երջանիկ եմ դարձել. Լյուիս Հեմիլթոնը նոր լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդն ու երկրի նախագահը հանդիպել են Մենք կշարունակենք պաշտպանել Հորմուզի նեղուցը մինչև բոլոր պայմանների ընդունումը․ ԻՀՊԿ Ազատության արձանի մոտ նավակ է շրջվել․ 27-ամյա կին և 5 ամսական մանուկ են զոհվել Արաղչի. Իրանն առայժմ բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ, սակայն հաղորդագրություններ է ստանում միջնորդների միջոցով Ինդոնեզիայում հրդեհի պատճառով փակել են Ճավա կղզու ազգային պարկը Առաջիկա օրերին մի շարք շրջաններում կդիտվեն հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ, ուժգին քամի Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից (տեսանյութ)Սիրիան և ՌԴ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Խոշոր հրդեհ Բաքվում․ այրվում է նավթի պահեստների տարածքը Ռուս զինծառայողների կողմից Ուկրաինայի զինված ուժերի գնդապետ է սպանվել«Սեր». Անի Քոչարյանի նոր հրապարակումը ամուսնու հետ. (Լուսանկար) Գերմանիայի ԱԳՆ․ Վաշինգտոնի հանդիպումը պատմական ազդակ է ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում Մոսկվայում խարդախության գործով կալանավորել են դրոններ արտադրող ընկերության նախկին և գործող ղեկավարներին «Ձվերի պատերազմ» Կոսովոյի խորհրդարանում. պատգամավորը ձվեր է նետել գործող վարչապետի վրա (տեսանյութ) Դանակահարություն Նոր կյանք գյուղում. վնասվածքներ է ստացել 2 երիտասարդ Բժիշկը զգուշացրել է ականջակալների հիմնական վտանգի մասին «Ռոսատոմը» սկսել է մասնագետներին վերադարձնել Իրանի Բուշերի ատոմակայան Իրանի սրճարաններից մեկում կրակոցներ են հնչել․ կան զոհեր Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով Կենդանակերպի այս նշանները չգիտեն, թե ինչպես խնայել. Փողը կարող է անհետանալ մեկ երեկոյի ընթացքում Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները
Ամենադիտված