Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի ֆուտբոլիստների շարքում 33-րդն է
Սպորտ
Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, հրապարակել Եվրոպայի լիգայի ֆուտբոլիստների դասակարգման աղյուսակը:
Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 1860 միավորով զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը։
Առաջին տեղում «Սևիլիա»-ի կիսապաշտպան Բենեգան է: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վորսկլա»-ին (4:2):
Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)