Անկախության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
Հայաստան
Անկախության տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ն իր ուղերձում ջերմ բարեմաղթանքներ է հղել նախագահ Սարգսյանին եւ բարեկամ հայ ժողովրդին՝ ազգային կարեւոր տոնի կապակցությամբ:
Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին բարգավաճում եւ բարօրություն մաղթելով հայ ժողովրդին՝ երկու երկրների միջեւ փոխշահավետ գործակցության խորացման վստահություն է հայտնել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)