Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորավան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում 3կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:41-ին, մարվել՝ 19:43-ին:
Այրվել է գազի բալոնից արտահոսած գազը:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 10:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 18 շենքի մոտակայքում 3 կգ-ոց գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 10:58-ին: Այրվել է արտահոսած գազը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»