Հայկ Մարությանը խախտել է «լռության» օրը
Քաղաքական
Այսօր ՀՀ-ում մեկնարկել է լռության օրը և կեսգիշերից արգելված է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընտրարշավի շրջանակում ցանկացած քարոզչություն իրականացնելը։
Սակայն «Իմ Քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր ֆեյբուքյան էջում այսօր լուսանկար է տեղադրել և գրել հետևյալը․«Սիրելի հայրենակիցներ, վաղը` սեպտեմբերի 23-ին, շատ կարևոր օր է Հայաստանի Հանրապետության համար։ Ընտրելու ենք մայրաքաղաքի քաղաքապետ, Աստված բոլորիս պահապան։ Իմ քայլը 7»։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում իրավաբան Գարիկ Սահակյանը նշեց, որ դա միանշանակ քարոզարշավ է համարվում։
«Այդպես միանշանակ տվյալ անձը շարունակում է քարոզարշավը, կապ չունի ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով է իր ընտրողների կամ ընտրազանգվածի հետ խոսում, թե դեմ առ դեմ։ Այսինքն եթե նա հղում է անում ընտրության օրը և ընտրություն կատարելը, դա քարոզչություն է»,-մանրամասնեց Գարիկ Սահակյանը։
Քվեարկությունը տեղի կունենա կիրակի ժամը 08.00-ից մինչեւ 20.00:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)