ժողովուրդը պետք է վստահության քվեն տա նոր Հայաստանին․ Արարատ Միրզոյան
Քաղաքական
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը քվեարկել է հանուն նոր Հայաստանի, հանուն հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի։ Այս մասին նա ասաց ընտրատեղամասում, լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Ընտրությունների ընթացքն ըստ ՀՀ առաջին փոխվարչապետի՝ նորմալ է։
«Առանձին տեխնիկական թերությունների մասին ժամանակ առ ժամանակ լսում ենք, բայց ընտրություններին խաթարող բան չի նկատվել»,-ասաց Միրզոյանը։
Անդրադառնալով ԲՀԿ գրասենյակում տեղի ունեցած խուզարկությանը՝ առաջին փոխվարչապետը նկատեց․
«Իրավապահների գործն է, եկեք չմեկնաբանենք։ Եղել է ահազնագ, իրավապահները արձագանքել են, կատարել են իրենց պարատականությունները»։
Արարատ Միրզոյանի կարծիքով՝ այս ընտրությունները կարող են հիմք հանդիսանալ խորհրդարանական ընտրությունների համար, և ժողովուրդը պետք է վստահության քվեն տա նոր Հայաստանին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)