Ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 7 հաղորդում
Իրավունք
2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երեւան քաղաքի ավագանու արտահերթ ընտրության օրը, առերեւույթ ընտրախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում-ահազանգ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ստացված հաղորդումներից 5-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ կրկնակի քվեարկության փորձին։
Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերեւույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)