Ինչպես է Ճամբարակի քաղաքապետը վազանցել Գեղարքունիքի փոխմարզպետին. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր վերջերս Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի եւ Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի միջադեպի մասին: Երբ քաղաքապետը համարձակվել էր վազանցել փոխմարզպետի մեքենան, վերջինս չէր ներել այդ հանդուգն արարքը եւ անմիջապես հեռախոսով ՃՈ-ին կարգադրել էր մեքենան տանել տուգանային հրապարակ:
Ու ՃՈ աշխատակիցները տարակուսած կանգնեցրել են քաղաքապետի մեքենան, որից հետո Ադամյանը եկել է մարզպետարան կատարվածի համար հաշիվ պահանջելու փոխմարզպետից: Եւ այդպես նրանք թեժ վիճել են: Միայն թե հիմա կողմերը փորձում են գաղտնի պահել այս միջադեպը:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանին, սակայն նա ասաց. «Իսկ ո՞վ է ասում, որ նման բան է եղել: Ես տեղյակ չեմ, նման բան չի եղել: Լարվածություն ընդհանրապես չկա: Մեզ մոտ նորմալ, աշխատանքային պրոցես է»: Իսկ մինչ այդ նկատենք, որ նոր պաշտոնյաներից ոմանք իրենց փորձում են պահել ՀՀԿ-ականների պես բոլոր բացասական դրսեւորումներով:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)