Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում 

Եթե գտնեք Անգլիայում մի ֆուտբոլիստ, որն ունի նման անձնագիր, ես ներողություն կխնդրեմ իմ ասածների համար. Արման Նավասարդյան

Հայաստան

Վերջին մի քանի օրերին բուռն քննարկումների առիթ է հանդիսացել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին խոսակցությունները։ ԱԳՆ-ն չի հաստատել այդ տեղեկությունը, միայն նշել է, որ չեղարկվել է տարբեր անձանց տրված շուրջ 254  դիվանագիտական անձնագիր։ Իսկ երեկ համացանցում տարածվեց ցուցակ, որտեղ երևում է, որ այդ ցուցակում գտնվում են մարդիկ, որոնց կապը դիվանագիտական անձնագրի հետ, մեղմ ասած, անհասկանալի է։ Հատկանշական է, որ այդ անձնագրերը տրվում են Հայաստանի Հանրապետության նախագահի թույլտվությամբ։ ԼՈւՐԵՐ․com-ը դիվանագիտական անձնագրի տրամադրման թեմայի շրջանակներում զրուցեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ, որը պարզաբանեց թե ինչ է դիվանագիտական անձնագիրը և ովքեր կարող են այն ունենալ։

«Միջազգային օրենքներով, 19-րդ դարից գոյություն ունեցող պրակտիկա է՝ դիվանագետներին, դիվանագիտությամբ զբաղվողներին՝ դեսպանություն և նաև հյուպատոսություն, տրվում է դիվանագիտական անձնագիր։ Դա անձի պարտականությունների ստիմուլիկա է և որոշվում է, որ այդ մարդը զբաղվում է դիվանագիտությամբ այլ երկրներում գտնվելու ժամանակ, և տալիս են այդ անձնագիրը։ Իսկ նրա գործառույթների կանոնակարգումը որոշվում է Վիեննայի 61 թվի կոնվենցիայով, որի ամենագլխավոր կետն է՝ դիվանագետն, ունենալով այդ անձնագիրը, ստանում է անձեռնամխելիության կարգավիճակ։ Այսինքն՝ երկրի օրենքները նրա վրա չեն ազդում, նա ազատվում է բոլոր տեսակի հարկերից։ Անձեռնմխելիությունը այդ անձնագրերը ունենալու դեպքում տարածվում է ոչ միայն ֆիզիկական անձի վրա, այլ նաև նրա ընտանքի անդամների, նրա ունեցվածքի վրա։ Սա շատ օրենքների ենթարկվող և օրենքներով կանոնակարգվող խնդիր է. տվյալ անձնագիրն ունեցողը դառնում է անձեռնմխելի։ Օրենքով այդ անձնագիրը կարող է ունենալ միայն ու միայն  դիվանագետը, սկսած դեսպանից, վերջացրած ամենացածր աստիճանով՝ ատաշեով»,-ներկայացնելով դիվանագիտական անձնագրի էությունը՝ ասաց Ա․ Նավասարդյանը։ 

Արտակարգ և լիազոր դեսպանը նշեց, որ նման բան աշխարհում չկա, որ պետական աշխատողները նման անձնագիր ունենան, որովհետև դա շատ պարտավորեցնող փաստաթուղթ է։

«Մենք քանի որ ամեն ինչում շատ օրիգինալ ենք՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակից՝ խախտել ենք այդ օրենքը։ Դիվանագիտական անձնագիր տվել են ոչ միայն դիավանգետներին, այլև արտասահման չգնացող, մշտապես չաշխատող ծառայողներին, նախարարներին, նախարարի տեղակալներին։ ՌԴ-ն ևս նման օրենք ունի։ Իր նախարարներին նա տալիս է դիվանգիտական անձնագիր, բայց մեզ մոտ այդ ցուցակն այնքան է աղավաղվել, որ դուրս է եկել իր նորմալ սահմաններից՝ հասնելով կրիմինալ աստիճանի։ Օրինակ՝ նման անձնագիր կարող է տրված լինեն քրեական հեղինակություններին»,-նշեց Ա․ Նավասարդյանը։

Հարցին՝  արդյո՞ք ճիշտ էր, որ Հենրիխ Մխիթարյանից վերցրին դիվանագիտական անձնագիրը, նա պատասխանեց․

«Շատ ճիշտ էր: Եվ այն, որ ասում են, որ նա ավելի շատ գործ է անում, քան ամբողջ դիվանագիտությունը կամ Արտգործնախարարությունը՝ պատասխանատու հայտարարություն է, որի համար մարդուն կարող են դատի տալ։ Ես Մխիթարյանին շատ եմ սիրում, բայց եթե նա դիվանագիտական անձնագիր չունենար, ոչ ոք նրան չէր արգելի երկրից երկիր տեղախափոխվել, և նա պակաս հայրենասեր չէր լինի, եթե չունենար դիվանագիտական անձնագիր։ Եթե գտնեք Անգլիայում մի ֆուտբոլիստ, որն ունի նման անձնագիր, ես ներողություն  կխնդրեմ իմ ասածների համար։ Այնպես որ՝ պետք է վաղուց հավաքեին»։

Ա․ Նավասարդյանի կարծիքով՝ պետականության երկար դարերի բացակայության և մշակութային խիստ ցածր կուլտուրայի նշաններ են և՛ անձնագրեր բաժանելը, և՛ հայկական իրականությունում առկա դիվանագիտական պետհամարանիշներով մեքենաների առկայությունը՝ տարբեր մարդկանց անունով։ Ըստ Նավասարդյանի՝ դա աղաղակող կոռուպցիա է։

«Սա ավելի շուտ փառասիրության հարց է։ Նախագահական ամբողջ ընտանիքը՝ հարսներով, փեսաներով այդպիսի անձնագիր ունեն։ Այն նաև իր մեջ պարունակում է լուրջ վտանգ՝ տալ մարդուն դիվանագիտական աձնագիր և ուղարկել արտասահման, որը ոչ մի կապ չունի դիվանագիտության հետ, և հանցանք կատարելու դեպքում տվյալ մարդուն տանեն ոստիկանություն, իսկ նա ո՛չ դեսպանատան, ո՛չ ԱԳՆ աշխատող է․ դա մեծ խայատառակություն կլինի ՀՀ համար»,-ասաց դեսպանը։ 

Ա․ Արմենակյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունը
Ամենադիտված