Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Վայր դրեք համայնքի ղեկավարի ձեր լիազորությունները, կրկին ընտրվեք, եթե ժողովուրդը վստահում է ձեզ. Արարատի մարզպետ

Հայաստան

Արարատի մարզպետարանում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը մտահոգություն հայտնեց մամուլում տարածված այն տեղեկատվության համար, որ Արարատի մարզպետը պետք է հրաժարական տա, քանի որ նա չի կարողանում ստիպել բնակաչության վստահությունը չվայելող համայնքի ղեկավարներին հրաժարական տալ: «Սիրելիներս,  մենք հիանալի գիտենք ՏԻՄ օրենքը: Դուք ընտրված համայնքի ղեկավարներ եք, ընտրված եք հստակ նպատակի համար: Այն համայնքներում, որտեղ բողոքի ալիք կա, բնակիչներն ասում են, որ ղեկավարներն ընտրվել են գումարով, նախկին իշխանությունները միջամտել են, որ այլ թեկնածուներ չլինեն, որ իրենք լինեն միակը, անփոխարինելին, որպեսզի համայնքի բնակչությունը ստիպված լինի քվեարկել միայն իրենց օգտին: Ասում են նաեւ, որ ընտրություններին շատ ցածր մասնակցություն է եղել, եւ այդ մարդիկ դարձել են համայնքի ղեկավարներ»,- ասաց նա, հավելելով, որ այն համայնքի ղեկավարները, որոնք իրենց համայնքներում ունեն շատ ցածր լեգիտիմություն, այսինքն՝ համայնքի բնակիչների կողմից ընդունված չեն, ասում են, որ իրենք ժողովրդի կողմից ընտրված են:

«Ես հետեւյալը կասեմ. եթե դուք վստահ եք եւ կարող եք ապացուցել, որ ժողովուրդը ձեզ ընտրել եւ սիրում է, այդ ժողովուրդը մեկ ամիս հետո էլ ձեզ կընտրի, 5 ամիս հետո էլ: Կարող եք վայր դնել ձեր լիազորությունները, կանցկացվեն արտահերթ ընտրություններ, դուք նորից մասնակցեք ընտրություններին: Այսպիսով, նույն ժողովրդին, իշխանությանը, մեզ ապացուցեք, որ դուք վայելում եք ձեր ժողովրդի վստահությունը, ժողովուրդը ձեզ ընտրել է, եւ իրականում ընտրված եք, այլ ոչ թե նշանակված, կամ ոչ թե ձեր առաջ ճանապարհ է հարթվել, որ դուք դառնաք համայնքի ղեկավար: Ապացուցեք ձեր սեփական բնակչին, որ արժանի եք համայնք ղեկավարելու»,- ընդգծեց մարզի ղեկավարը:

Համայնքի ղեկավարների հստակեցնող այն հարցին, թե ինչ եք խորհուրդ տալիս, Սարգսյանը կրկին ընդգծեց. «Ես խորհուրդ եմ տալիս անցկացնել տեղական վստահության հանրաքվե այնտեղ, որտեղ կա բողոքի ալիք: Այսօր ունենք մի պայթյունավտանգ կետ, դա Ուրցաձոր համայնքն է: Այնտեղ չունենք նույնիսկ վերլուծություն, թե ինչ կարող է տեղի ունենալ: Այն մեր մարզի միակ խոշորացված համայնքն է, եւ կա մեծ դժգոհություն համայնքի ղեկավարից»:

Սարգսյանն ասաց, որ երեկվանից մամուլում տարածված է, որ ժողովուրդը ոտքի է կանգնելու, նույնիսկ խոսք է գնում այն մասին, որ Վեդու ջրամբար տանող ճանապարհն է փակվելու: Այնտեղ ընթանում է մարզի համար կարեւոր նշանակության շինարարություն:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ այն համայնքի ղեկավարները, որոնք չունեն ժողովրդի կողմից վստահություն, շարունակեն ղեկավարել եւ հարուցեն նման խնդիրներ, այսինքն՝ փակվեն պետական եւ միջպետական նշանակության կարեւոր ճանապարհները»,-հավելեց մարզպետը:

Սարգսյանը նշեց, որ թեեւ երկրի առջեւ ծառացած գլոբալ խնդիրներ լուծելու համար Թավշյա հեղափոխության օրերին փակվեցին ճանապարհներ, չի նշանակում, որ մեկ համայնքի ղեկավարի փոփոխության համար իրականացվող դժգոհության ալիքը պետք է հասնի նրան, որ կրկին ճանապարհներ փակվեն: «Համայնքների ղեկավարները պետք է հասկանան, թե ինչից է ժողովուրդը բողոքում, թե իրենց ուզածն ինչ է, եւ թե տարիներ շարունակ ինչ չի արվել, որ պետք է արվեր: Ձեր խնդիրներն ինքներդ գիտեք, ձեզանից լավ ոչ ոք չի ճանաչում ձեզ»,- իր խոսքը եզրափակեց Սարգսյանը:

Ըստ լրատվամիջոցների՝ Ուրցաձորի բնակիչները բողոքի գործողություն են իրականացրել սեպտեմբերի 28-ին՝ փակելով Հայաստան-Իրան միջպետական մայրուղին: Նրանք պահանջում են իրենց խոշորացված համայքնի ղեկավարի հրաժարականը: Ուրցաձորցիներին  մոտեցած Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հորդորել է գոնե մեկ ժամով բացել ճանապարհը՝  ավտոմեքենաների կուտակումը բեռնաթափելու համար, ինչից հետո ճանապարհը բացվել է:

 

Լիլիթ Մաճկալյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված