Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է հայտնի դեմքերի հետ. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
Քոչարյանական թիմում քաղաքական ուժերի հետ հանդիպումները հիմնականում անցկացնում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակը, լրատվամիջոցների եւ լրագրողների հետ՝ Վիկտոր Սողոմոնյանը, օլիգարխիկ «սաստավի» հետ՝ Հովիկ Աբրահամյանը, հիմնականում՝ «Նացիոնալ» հյուրանոցում։
Ռ․ Քոչարյանը ռազմավարական հարցերն է լուծում, հանդիպում առավել հայտնի դեմքերի հետ։ Որոշ տեղեկություններով՝ արդեն 2 անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, նախկին նախարարների՝ Վարդան Այվազյան, Կարեն Ճշմարիտյան եւ այլք։ Իսկ Վարդան Օսկանյանը կա՞, մեզ ասացին՝ դասավանդում է ԱՄՆ-ում, գիրք է գրում։ Առայժմ չի ցանկանում «երեւալ», սակայն գրքի պրեզենտացիայից հետո գալու է․ «Այս պահին «թիմում» սպասողական վիճակ է՝ նախ վճռաբեկ դատարանի որոշման պահով․ դատելով վերջին շրջանում Քոչարյանի հանգիստ վիճակից, կարելի է կարծել, որ նա չկալանավորվելու երաշխիք է ստացել։
Հայցը ՍԴ-ին է վերահասցեագրվելու՝ անձեռնմխելիության մասով, ապա սպասում են ԱԺ-ի շուրջ զարգացումներին։ Քոչարյանի թիմում կատեգորիկ դեմ են ԱԺ լուծարմանը։ Քոչարյանն առաջին օրվանից ասել է՝ ես վերադառնում եմ քաղաքականություն ո՛չ պաշտոնի համար․ հարկավոր է ԱԺ ուժերի հետ համաձայնեցված գտնել մի ուժեղ գործիչ եւ առաջադրել վարչապետի պաշտոնում, «որը վերջ կտա երկրում տիրող այս քաոսին»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան