Լավագույնը Սալահի գոլը չէր, այլ` Ռոնալդուինը. Իբրհաիմովիչ
Սպորտ
«Լոս Անջելես Գալաքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ՖԻՖԱ-ի կողմից տարվա գոլ ճանաչված Մուհամեդ Սալահի գնդակը չի համարում լավագույնը:
«Ոչ Սալահի գոլը լավագույնը չէր և նա չպետք է ստանար այդ մրցանակը: Լավագույնը Ռոնալդուի` Չեմպիոնների լիգայում «Յուվենթուս»-ի դարպասն ուղարկած գնդակն է»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է BeFoot-ը:
ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխության ընթացքում տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Խորվաթիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ լավագույն մարզիչ` Ֆրանսիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)