ՍԱՏՄ-ն ստուգել է 237 առաքիչի․ սննդամթերք տեղափոխողների մոտ խախտումներ չեն արձանագրվել Վիլեն Գաբրիելյանը՝ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նիժնեկամսկում Ուկրաինայի հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Թաթարստանում սուգ է հայտարարվել ՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն Գաբրիելյանին Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է Տարվա առաջին կիսամյակում Վրաստանը Հայաստանին վաճառել է 195 հազար դոլարի կարտոֆիլ Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում է ՀՀ-ի բեռները կմտնե՞ն Ադրբեջան, ԹՐԻՓՓ-ը միջա՞նցք է․ ի՞նչ են մտածում ՔՊ-ականները (տեսանյութ) ԱԺ մշտական հանձնաժողովները բաշխվել են խմբակցությունների միջև Քիմ Քարդաշյանի առանձնատուն են ներխուժել․ գողը փորձել է իրերով լի մեքենայով փախչել Նավթի գները աճել են Մարգարիտա Սիմոնյանն օգնություն է առաջարկել Նիժնեկամսկում ԱԹՍ-ների հարձակումից տուժածներին 

Financial Times-ի հոդվածն Արմեն Սարգսյանի մասին

Քաղաքական

Ամերիկյան հեղինակավոր Financial Times պարբերականը ուշագրավ հոդված է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, նրա կողմից ժամանակակից քաղաքականության ընկալումների վերաբերյալ։

Հոդվածի հեղինակ Ջոն Թորնհիլը, ով Financial Times-ի խմբագիրներից է, նշում է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այն գործիչներից է, ով զարգացրել է «քվանտային քաղաքականություն» արտահայտությունը՝ որպես բացատրություն, թե ինչպես է աշխատում քաղաքականությունը մեր օրերում։

«Պարոն Սարգսյանն ուսումնասիրել է այս ֆենոմենը գործնականում և թեորետիկորեն։ Մարտին նախագահ ընտրվելուց հետո նա փորձեց հանգստացնել Հայաստանում տիրող քաղաքական իրարանցումը։ Նա նաև այն փոքրաթիվ պետությունների գլուխներից է, ով ֆիզիկոս է։ 65-ամյա նախագահը դեռևս խորհրդային շրջանում արժանացել է մրցանակների գիտության ոլորտում, Քեմբրիջի համալսարանում եղել է երջանկահիշատակ Սթիվեն Հոքինգի գործընկերը։ Ի թիվս այս ամենի, նա նաև «Տետրիս» խաղի գյուտարարներից է»,- ՀՀ նախագահի մասին գրում է Financial Times-ը։

Հոդվածի հեղինակը նշում է, որ Արմեն Սարգսյանի կարծիքով՝ ավանդական քաղաքականության մեկնաբանությունը պետք է թարմացվի՝ ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկան է վերաիմաստավորվել։ Եթե պոստ-նյուտոնյան աշխարհը գծային էր, կանխատեսելի և անգամ դետերմինացված, ապա քվանտային աշխարհը շատ անորոշ է, փոխկապակցված և կարող է փոխվել՝ կախված ուսումնասիրողի դիրքերից։

«Մեր կյանքում շատ բաներ ունեն քվանտային վարք։ Մենք դինամիկ փոփոխությունների միջով ենք ապրում։ Կարծում եմ՝ պետք է մեր աշխարհին նայենք ամբողջովին այլ ձևով»,- Financial Times-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահը։

Արմեն Սարգսյանը բացատրել է, որ այն, թե ինչպես է համաճարակը տարածվում, երբ մի դեպք գրանցվում է Հոնկոնգում, իսկ երկրորդն արդեն Արգենտինայում, ցույց է տալիս տվյալ երևույթի քվանտային բնույթը։ Նույնն է նաև ահաբեկչական հարձակումների պարագայում, քանի որ առաջին բռնությունները հետագայում ողջ աշխարհում առաջացնում են անկանխատեսելի հետևանքներ։

Թորնհիլը նշում է, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին դեպքերը լավագույն օրինակն են նրա, թե ինչպես է քվանտային քաղաքականությունն աշխատում գործնականում։Նա պատմում է, թե ինչպես Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ անց 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում քաղաքական ճգնաժամ սկսվեց, որի հետևանքով նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով զբաղեցրել էր արդեն երկրի վարչապետի պաշտոնը, ստիված եղավ հրաժարական տալ։ Ընդ որում, ցուցարարների մեծ մասը ոչ թե կազմակերպված ընդդիմության անդամների էին, այլ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մոբիլիզացված անձինք։ Հեղինակը նշում է, որ այդ իրադարձություններից անմասն չմնաց նաև հայկական տասը միլիոնանոց սփյուռքը, որն արտասահմանից մեծ ակտիվություն էր ցուցաբերում սոցցանցերում։

«Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ։ Կալիֆոռնիայում բնակվողները, տեսնելով թե ինչ է կատարվում իրենց սիրելի երկրում, արձագանքում են։ Սա նոր քվանտային որակների օրինակ է»,- նշում է նախագահ Սարգսյանը։

«Թեպետ պարոն Սարգսյանը փորձարկել է իր թեորիան՝ բացատրելու այս քաղաքական դինամիկ գործընթացները, այդուհանդերձ նա դեռևս որոնում է դրանք կառավարելու լավագույն լուծումները։ Սակայն, ինչպես և կարելի էր ակնկալել գիտնականից, նա մեծապես հավատարիմ է մնում բանականության ուժին, ապացուցմանն ու հաստատված ճշմարտությանը»,- գրում է Թորնհիլը։

«Պետք է առաջնորդվել սեփական օրինակներով, տեսլականով և գաղափարներով»,- Financial Times-ի հետ զրույցում ասում է Արմեն Սարգսյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բրազիլիայում մարդու մազն օգտագործվում է օվկիանոսը պաշտպանելու համարՍԱՏՄ-ն ստուգել է 237 առաքիչի․ սննդամթերք տեղափոխողների մոտ խախտումներ չեն արձանագրվելՍանկտ Պետերբուրգում երկու ուղևորներով մեքենան ընկել է Նևա գետըՎիլեն Գաբրիելյանը՝ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուՆիժնեկամսկում Ուկրաինայի հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Թաթարստանում սուգ է հայտարարվելՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն ԳաբրիելյանինՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է Տարվա առաջին կիսամյակում Վրաստանը Հայաստանին վաճառել է 195 հազար դոլարի կարտոֆիլ Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում էԿադիրովն արձագանքել է Նիժնեկամսկի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակմանըՀՀ-ի բեռները կմտնե՞ն Ադրբեջան, ԹՐԻՓՓ-ը միջա՞նցք է․ ի՞նչ են մտածում ՔՊ-ականները (տեսանյութ) Մեսսին դատի է տալու լրատվամիջոցներին՝ հոր հուղարկավորության ժամանակ անձնական կյանքի իրավունքը խախտելու համարԱԺ մշտական հանձնաժողովները բաշխվել են խմբակցությունների միջևՔիմ Քարդաշյանի առանձնատուն են ներխուժել․ գողը փորձել է իրերով լի մեքենայով փախչելՆավթի գները աճել են Մարգարիտա Սիմոնյանն օգնություն է առաջարկել Նիժնեկամսկում ԱԹՍ-ների հարձակումից տուժածներին Ադրբեջանն ու Ուկրաինան պայմանավորվել են առողջապահության ոլորտում համագործակցության մասին Մտածում էին՝ պապն ամեն օր փլավ է ուտելու, բայց մի օր կանգնեց պապի բգին. Խաչատրյանը՝ ԵԱՏՄ-ի մասինԹուրքիան, Անկարան և Իսլամաբադը համատեղ զորավարժություններ կանցկացնենԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցԳնդապետը պատմել է Թաթարստանի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակման ժամանակ ԱՄՆ-ի հնարավոր դերի մասինՏաթև Հայրապետյան․ «Ադրբեջանի դպրոցներում երեխաներին սովորեցնում են, որ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է»Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալPolitico. Մելոնին ստիպված է արդարացնել Ուկրաինային իր աջակցությունըՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալՈղբերգական դեպք Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի․ առեղծվածը պարզում է քննությունըՇահանե Մնացականյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալՌումինիայում յոթ մարդ է ձերբակալվել շտապօգնության մեքենայի վրա կացնով հարձակման համարԱրգամ Աբրահամյանը կալանավորվել է.ԱՄՆ-ում օդ են բարձրացրել կործանիչներ (տեսանյութ) 12 զոհ, 39 վիրավոր. Նիժնեկամսկում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո ստեղծվել է բժշկական արձագանքման կենտրոն Իրանի ԱԳ նախարարը և մեջլիսի խոսնակը կարող են այցելել ՊակիստանԵրևանում «երկրորդ շարքի» կայանատեղիների դեմ պայքարը խստացել է․ արձանագրությունների թիվը աճել է 172%-ովՊահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾ իրազեկման միջոցառումները շարունակվում ենՉեռնոբիլի ԱԷԿ-ը սկսել են նախապատրաստել հնարավոր մարտական գործողություններիԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Մեքքայի համաձայնագիրը վկայում է տարածաշրջանում ԱՄՆ-ից հիասթափության մասինՌուսական անօդաչուների նկատմամբ հսկայական պահանջարկ է առաջացել9-րդ գումարման ԱԺ-ն կունենա 12 մշտական հանձնաժողով․ հայտնի է նաև ուժերի բաշխումըԹուրքիան նավագնացության ընկերություններին զգուշացնում է Սև ծովում տիրող իրավիճակի մասինՀանձնաժողովի ինչ թիվ էլ դնենք հաշտ չեք լինելու, սա ՔՊ-ի տարբերակն է․ Թունյան (տեսանյութ) Գիշերը յոթ տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքեր փորձել են հարձակվել ՌԴ-ի շրջաններից մեկի վրաՈստիկանները ձերբակալել են 10–ից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավանի խուլիգանությունից (տեսանյութ) Ոչ մեր անունն է տալիս, ոչ խոսում մեր հետ, մարգարեանալու շանսեր ունի․ ՔՊ-ականը՝ Ղազարյանին (տեսանյութ)Դանիայի վարչապետը հանդես է եկել ԵՄ-ում խիստ միգրացիոն քաղաքականության օգտին«Բոլոր քաղաքացիները կարող են զգալ, որ խաղաղություն է». Սոնա Ղազարյանը՝ Վաշինգտոնյան հռչակագրի մեկ տարվա մասին Գերմանական օդանավակայանում պայթուցիկով ԱԹՍ-ն բախվել է ուկրաինական ինքնաթիռի թևին, սակայն չի պայթել Կողմ՝ 53, դեմ՝ 0․ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխխոսնակԻլոն Մասկի հայրը բացատրել է, թե ինչու է խորհուրդ տալիս իր ընկերներին տեղափոխվել ՌուսաստանԱԺ-ում պիտի մշակենք նոր մշակույթ, որին արժանի են մեր քաղաքացիները. ՎարդևանյանԳազավորված ըմպելիքների արտադրամասը փակվել է․ ՍԱՏՄ-ն մի շարք լուրջ խախտումներ է հայտնաբերելԱդրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կանգնած է իր եղբայր իրանցի ժողովրդի կողքին.Ալիև
Ամենադիտված