Սերենա Ուիլյամսը` իր դստեր մասին
Սպորտ
Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը կաջակցի դստերը, եթե վերջինս որոշի զբաղվել թենիսով: Այս մասին գրում է tennis World USA-ը:
«Եթե նա ցանկանա խաղալ, ես ամբողջովին կպաշտպանեմ նրան և կօգնեմ: Կապ չունի, թե կյանքի ինչպիսի ուղի ինքն իր համար կընտրի Օլիմպիան»,-ասել է ամերիկուհին:
Ավելի վաղ Սերենա Ուիլյամս ասել էր, որ չի ցանկանա որ աղջիկը դառնա թենիսիստ: Սերենա Ուիլյամսն ամուսնացած է ամերիկահայ միլիոնատեր, «Reddit» ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ: Նրանց դուստրը` Օլիմպիա Ալեքսիս Օհանյանը ծնվել է 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)