Սահմանամերձ Բաղանիսում մանկապարտեզ է կառուցվում
Հասարակություն
Տավուշի մարզի Բաղանիս համայնքը գարնանը նոր մանկապարտեզ կունենա: Այս մասին մենք տեղեկանում ենք Բաղանիսի համայքանպետ Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան էջից։ Շինաշխատանքներից նա լուսանկարներ է հրապարակել և մեկնաբանել․
«29.09.2018թ՝ այս օրը Բաղանիսի համար պատմական օր էր։
ԱՄՆ-ում գործող «Փարոս» հիմնադրամի ֆինանսավորմամբ հիմք դրվեց նոր մանկապարտեզի կառուցմանը»
Նշենք, որ 1991թ.-ից Բաղանիսում մանկապարտեզ չի եղել, իսկ 2016թ.-ին համայնքում գործող նախակրթարանը վերածվել է մանկապարտեզի, որտեղ այսօր 18 երեխա է հաճախում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)