Ինչո՞ւ չի կարելի սպանել օձերին․ սնահավատությո՞ւն, թե՞ ճշմարտություն
Այլ
Շատ ազգեր, ժողովուրդներ հավատում են, որ օձ սպանող մարդը ապրում է մեծ տանջանքներով, և նրա ընտանիքին այցելում է աղքատութունն ու դժբախտությունը։ Սա թվում է սնահավատություն, բայց այնուամենայնիվ որտեղից է գալիս այդ հավատը և ինչու չի կարելի սպանել օձերին:
Օրինակ՝ Բուկովովայում (Ուկրաինա) միշտ հավատացել են, որ օձերն իրենց տուն բերում են հաջողություն, և եթե մարդն իր տարածքում հանդիպում է օձի, ապա անմիջապես նրան են այցելում հաջողությունները: Այս մասին գրում է otvetin.ru-ն։
Տան օձին սպանելու արգելքը կապված է հին հավատքի հետ, ըստ որի, բազմաթիվ օձերի մեջ ապրում են մեր նախնիների հոգիները: Լեհերը լեգենդ ունեն, որ յուրաքանչյուր կենդանի անձ ունի իր կրկնակի օձը և եթե սպանում են սողունին, այդպես սպանում են ինչ-որ մեկի հոգուն (գուցե նույնիսկ սեփական)։
Իսկ ըստ լիտվացիների՝ օձերն ապրում են յուրաքանչյուր տան մեջ: Նրանց թիվը հավասար է տվյալ տարածքում ապրող բնակչության թվին: Գիշերը, երբ բոլորն էլ քնած են, օձերը քնած մարդուն շնչով տալիս են քաջություն, ուժ եւ առողջություն:
Էստոնիայի գրականության թանգարանի արխիվներում կա մոտ 100 համոզմունք, որում ասվում է, որ յուրաքանչյուր օձ տան ոգին է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)