Քաղաքում հեծանիվ քշելը ազատության զգացողություն է տալիս. Փաշինյան
Հայաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակեց հեծանվային օրը՝ այս անգամ Կառավարության շենքից ուղևորվեց Պռոշյան փողոցում գնտվող իր առանձնատուն:
Ողջունելով քաղաքացիներին՝ վարչապետը Ամիրյան փողոցից թեքվեց դեպի ձախ և Մաշտոցի պողոտայով հասավ Պռոշյան փողոց:
«Քաղաքում հեծանիվ քշելը ազատության շատ հետաքրքրիր զգացողություն է տալիս, և դա շատկարևոր է: Փորձեք անպայման՝ անմիջականության, ազատության, ուրախության հետաքրքիրզգացում է»,- ասաց Փաշինյանը:
Նա ևս մեկ անգամ հորդորեց քաղաքացիներին առողջ ապրելակերպ վարել:
«Ծխելը թողեք, այցելեք մարզասրահ և սպորտով զբաղվեք: Դա շատ կարևոր խնդիր է, նաևպետական խնդիր է, որովհետև դա առողջության հարց է, և մենք պետք է առողջ լինենք հանունմեր գործերի»,- նշեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հավելեց նաև, որ հնարավոր է երեկոյան »Ֆեյսբուք»-ի էջից ուղիղ եթեր մտնի. «Երկու հարց կա, որոնց վերաբերյալ ուզում եմ ձեզ հետ խոսել»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)