Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ) 

1984 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Նոր Արեշում հանցագործի կրակած փամփուշտները փշրել էին տանտիրուհու ատամներն ու մնացել լեզվին «նստած»

Իրավունք

1in.am-ը գրում է․

1984 թվականի ապրիլի 8-ին, ժամը 23-ի սահմաններում միլիցիայի Էրեբունու բաժնում ահազանգ  է հնչել, որ Աթոյան փողոցի տներից մեկի բակում մարդ են սպանել:

Դեպքի վայր գնացած իրավապահները  մատնանշված տան բակ են մտել ու տեսել ընկած երիտասարդի, որը խռխռացնում էր: Շտապօգնություն են ահազանգել, բայց երիտասարդը իրավապահների գալուց 2-3 րոպե անց մահացել է:

Իրավապահները մտել են տուն: Նրանց դեմ-հանդիման դուրս է եկել մի կին, կանգնել է նրանց առաջ, ապա թքել է ափի մեջ ու իրավապահներին է մեկնել ափը, որի մեջ… չորս ատամ կար ու հրազենի երկու գնդակ:

Պարզվել է՝ տուն ներխուժած անծանոթը կրակել է… 70-ամյա կնոջ բերանին, բայց ինքնաշեն ատրճանակի համեմատաբար լայն փողից դուրս եկած փամփուշտներն անհրաժեշտ արագություն չեն զարգացրել, դիպել են կնոջ ատամներին՝ տեղահան են արել դրանք և վերջնականապես կորցնելով արագությունը՝ մնացել են կնոջ բերանում՝ լեզվի վրա:

Հանցագործությունը բացահայտվել է մի քանի օրվա ընթացքում…

…Փառանձեմն ապագա ամուսնու՝ Անդրանիկի հետ Սիրիայից Հայաստան էր եկել 1946 թվականին: Նրանք ամուսնացել էին Երևանում, բնակություն էին հաստատել Նոր Արեշ թաղամասում:

Անդրանիկը երկար կյանք չէր ունեցել: Փառանձեմը շուտ էր այրիացել, երկու դուստրերին պահելու հոգսն ընկել էր նրա ուսերին:

Փառանձեմն աղջիկներին մեծացրել էր, բայց հասկացել էր, որ խորհրդային երկրում չի կարողանում ապրել, սկսել էր քայլեր ձեռնարկել, որ մեկնի ԱՄՆ:

Ամերիկայում ապրող բարեկամների շնորհիվ նախ կարողացել էր Ամերիկա ուղարկել ավագ դստերը, հետո՝ կրտսերին: Մնում էր, որ ինքն էլ տուն-ունեցվածք վաճառի ու մեկնի:

Կրտսեր դուստրը մինչև Ամերիկա մեկնելը սիրահարվել էր երևանաբնակ մի երիտասարդի՝ Արտակին: Մինչև մեկնելը Սոնան հասցրել էր նաև նշանվել Արտակի հետ:

1984 թվականի սկզբից Փառանձեմը Ամերիկա մեկնելու նախապատրաստական աշխատանքներ է կատարել: Եվ վերջապես հուլիսին դուստրերը անհրաժեշտ փաստաթղթերը Ամերիկայից Երևան ուղարկելով՝ մորը տեղեկացրել են,թե կարող է տունը վաճառել ու Արտակի հետ ճամփա ընկնել:

Արտակը ոգևորված օգնել է զոքանչին՝ տան վաճառքի, իրերը հավաքելու հարցերում:

Հարևան-բարեկամները գիտեին, որ Փառանձեմը Սոնայի նշանածի հետ պատրաստվում է Ամերիկա մեկնել, ավելի հաճախ էին այցելել նրան, խոսել մեկնումից, դրա հետ կապված հոգսերից:

Փառանձեմի մեկնելու մասին, բնականաբար, տեղյակ էր նաև նրա պատկից հարևանը: Վերջինս մի օր առօրյա զրույցի ժամանակ հարևանուհու՝ Ամերիկա մեկնելու, այդ պատճաով տունը և ունեցվածքը վաճառելու մասին հայտնել է հորեղբորորդուն՝ Ռուբիկին:

Նախկինում գողությունների  համար պատիժներ կրած Ռուբիկին հանգիստ չի տվել տարեց Փառանձեմի կողմից տունը վաճառելու, մոտը մեծ գումար ունենալու միտքը:

Նա ծրագիր  է մշակել՝ Փառանձեմի տուն ներխուժելու և եղած գումարներն ու արժեքավոր իրերը գողանալու համար: Պետք է երկու հարևանների տները բաժանող պարզ ցանկապատից ցատկեր, մտներ Փառանձեմի բակ: Հետագա գործողությունները կախված էին լինելու իրավիճակից: Եթե տանտիրուհին քնած լիներ, արհեստավարժ գողը պետք է սուսուփուս իր գործն աներ ու դուրս գար: Եթե տանտիրուհին արթնանար, Ռուբիկը պատրաստ էր ավելի կտրուկ քայլերի դիմելու՝ հենց տանտիրուհուց իմանալու փողերի ու զարդերի տեղը, ապա… վերացնելու նրան: Այդ տարբերակի իրականացման համար նա հետը ինքնաշեն ատրճանակ էր վերցրել…

Ռուբիկը, որ սովորաբար ավելի հաճախ էր այցելում հորեղբոր ընտանիքին, վերջին օրերին Արեշում չէր երևացել՝ աչքի չընկնելու համար:

Ապրիլի 8-ին Ռուբիկը ձեռնարկել էր հանցավոր ծրագրի իրականացումը: Մութը վաղուց վրա էր հասել: Ռուբիկն անցել էր ցանկապատի վրայով, մտել էր Փառանձեմի բակը:  Բայց անսպասելի՝ նրա առաջ հայտնվել էր Սոնայի նշանածը՝ Արտակը. նա այդ օրը գիշերելու էր զոքանչի տանը…

Ռուբիկը, անակնկալի գալով, հասկանալով, որ հետ գնալ չի կարող, ծրագրից հրաժարվել էլ չի ուզում, հանել էր հետը վերցրած ինքնաշեն ատրճանակն ու կրակել էր զարմացած Արտակի բերանին…

Արտակը տապալվել էր գետնին:

Ռուբիկը ներխուժել էր տուն, նրա դիմաց հայտնվել էր Փառանձեմը: Ռուբիկը երկու անգամ կրակել էր Փառանձեմի բերանին, մտածել էր, որ նրան էլ սպանեց ու սկսել էր փողերի փնտրտուքը: Ոչինչ չէր գտել… Ռուբիկը չգիտեր, որ տան գնորդը փողը պետք է վճարեր Փառանձեմի մեկնելու նախօրեին…

Ռուբիկը ձեռնունայն դուրս էր եկել հանցանքի վայրից ու սարսափահար փախել էր՝ երկու մարդու էր սպանել ոչնչի համար…

Մանրմասները՝ ԱՅՍՏԵՂ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին
Ամենադիտված