Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան 

Փաշինյանի անսպասելի հայտարարությունը. ի՞նչ ճակատագիր է սպասվում «ազգային համաձայնության» կառավարությանը

Վերլուծական
Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ եթե իրենց կողմից Երևանի ավագանու քարոզարշավի ընթացքում օրակարգ չբերվեր քաղաքական ինտրիգ, որը կապված է խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հետ, «Իմ քայլը» դաշինքի ձայները, հնարավոր է՝ շատ ավելի քիչ լինեին։ Այս հայտարարությամբ Փաշինյանը կամա թե ակամա՝ բացահատեց այն մարտավարությունը, որը շատերի կողմից էր ֆիքսվել, այն է՝ սևերի և սպիտակների պայքարի արհեստական օրակարգի ձևավորումը: Իրականում, կար այդպիսի տպավորություն, որ ընտրության գնացած երևանցիների 81 տոկոսը քվեարկել է ոչ այնքան «Իմ Քայլը» դաշինքի օգտին, որքան հակահեղափոխության դեմ՝ տպավորվելով ողջ քարոզարշավի ընթացքում իշխանությունների կողմից նկարագրվող այն սարսափազդու սցենարներով, որոնք կարող են իրականություն դառնալ, եթե նախկին համակարգը վերդառնալու շանս ստանա: Մյուս կողմից, անչափ հետաքրքիր է, որ ընդունելով նմանատիպ տեխնոլոգիայի կիրառումը, Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտություն չի տեսնում, որպեսզի ժամանակավոր կառավարության մյուս ուժերն այս պահին հրաժարվեն նախարարական աթոռներից, մյուս կողմից՝ հստակ ակնարկելով, որ իր վարչապետության համար պարտական չէ խորհրդարանական ուժերից որևէ մեկին։
 
Սրանով ևս մեկ անգամ ապացուցվում է Երևանի ավագանու ընտրություններում արհեստականորեն ձևավորված օրակարգը. ստացվում է՝ սևերն այնքա՞ն էլ սև չէին, թե՞ ամեն դեպքում իր վարչապետության համար խորհրդարանական ուժերին Փաշինյանը պարտական է. հակառակ դեպքում՝ ավելի քան տարօրինակ է դառնում ողջ քարոզարշավի ընթացքում բացահայտ սև պիտակավորված ուժերի առկայությունը ազգային համաձայնության կառավարությունում: Ի՞նչ «համաձայնություն», երբ վարչապետի «վստահելի ձայներն» ընդամենը երեքն են, ինչպես ինքն է հաճախ հայտարարում, չհաշված՝ իրենը: Այսինքն, դա կարելի է ինչ-որ առումով ընկալել նաեւ որպես այս «ժամանակավոր կառավարությանը» հատկացված ժամանակի վերջին ժամերի խիստ մոտ լինելու ակնարկ, ԱԺ արտահերթ ընտրություններն արագացնելու թեման «տաքացնելուն» զուգահեռ:
 
Ի դեպ, շատ հնարավոր է, որ իրենից բացի, մնացյալ երեք ձայնն էլ են արդեն անվստահելի, և Փաշինյանը դա չի կարող չգիտակցել: Այս տեսանկյունից՝ երկու իրողություն արդեն իսկ փաստ է. առաջինը, որ Երևանի ավագանու ընտրությունները ողջ ծավալով սպասարկել են հեղափոխության օրակարգը, և երկրորդը՝ այդ օրակարգը սևերի և սպիտակների միջև պայքարի վերածելը խաղաքարտերը բացահայտելուց հետո շատ ավելի բարդ կլինի, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ գալիք արտահերթ ընտրություններում Փաշինյանի թիմը հավակնելու է շատ ավելի «ռացիոնալ» տոկոսների...
 
Ս.Խաչատրյան
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին
Ամենադիտված