Արարատում և Արմավիրում 146 ապօրինի խորքային հոր է կասեցվել․ խնայվել է ավելի քան 15 մլն խմ ջուր Կարապետյանի թիմը կո՞ղմ է ՀՀ-ն ԵՄ-ին ինտեգրելուն Ֆիդան․ Հայաստանը և Ադրբեջանը գնում են դեպի կայուն խաղաղության համաձայնագիր Արգամ Աբրահամյանը չի ընդունում սպանություն պատվիրելու մեղադրանքը․ փաստաբան Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ անձնակազմի համալրման աշխատանքների շուրջ 95,5 հա համայնքային հողերի օտարման հետքերով․ դատախազությունը խախտումներ է բացահայտել Մասիսում Խոշոր հրդեհ՝ Պռոշյանում գտնվող ՍՊԸ-ներից մեկի տարածքում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Համաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում է ՍԱՏՄ-ն ստուգել է 237 առաքիչի․ սննդամթերք տեղափոխողների մոտ խախտումներ չեն արձանագրվել Վիլեն Գաբրիելյանը՝ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նիժնեկամսկում Ուկրաինայի հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Թաթարստանում սուգ է հայտարարվել 

Ով է ում «գլխից թռել»

Քաղաքական

Ինչպես հայտնի է՝ երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Գյումրիի օրվան նվիրված տոնակատարությանը ներկա չէր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս միայն ուշ երեկոյան ֆեյսբուքի միջոցով շնորհավորեց գյումրեցիներին՝ խոստանալով պատժել աշխատանքը չկատարած և իրեն այդ օրվա մասին չտեղեկացրած անձին:

Իսկ թե ով էր թերացել իր աշխատանքում և ում է պատժելու վարչապետը, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանից: Վերջինս,  սակայն, նշեց, որ եթե հարկ լիներ՝ վարչապետն ինքը կբարձրաձայներ դրա մասին. «Վարչապետի գրածով այդ թեման փակված է: Գուցե վարչապետը գիտի՝ ով է նա: Նա հարյուրավոր պաշտոնայների հետ շփվում և բացատրություն է պահանջում, շատ դեպքերում անձը ձեզ հայտնի չի լինում, բայց դա չի նշանակում, թե վարչապետին էլ հայտնի չէ»,- պարզաբանեց Եղոյանը՝ ամեն կերպ խուսափելով հստակ պատասխան տալ: Գուցե նա ևս իր խոսքը չէր համաձայնեցրել վարչապետի հետ և փորձում էր շրջանցել՝ անուններ չհնչեցնելու և իրավիճակն ավելի չբորբոքելու համար:

Կարծում ենք, որ վարչապետին տեղեկացնելը աշխատակազմի պարտականությունը պետք է լիներ: Չէ՞ որ ցանկացած հարցերով հենց նրանք են զբաղվում, անգամ որոշում վարչապետի տվյալ օրվա հագուստի յուրաքանչյուր դետալ, ինչպե՞ս կարող էին թերանալ նման կարևորագույն հարցում:

Հետաքրքիր է, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ Գյումրիի օրվան նվիրված միջոցառումների մասին իմացել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով այնտեղ էր պաշտոնական այցով, իսկ վարչապետը՝ ոչ: Ուստի, չի բացառվում, որ հենց նա էլ պատժվի վարչապետի «գլխից թռնելու» համար: Բայց, միևնուն ժամանակ, զարմանալի է, որ Միրզոյանը ևս «մոռացել» էր Փաշինյանին հիշեցնել օրվա «խորհրդի» մասին, հատկապես այն ժամանակ երբ օգտվում էր «ադաթով» բացված հյուրընկալ սեղանից և համտեսում Գյումրվա հայտնի քյալլան ու մի բան էլ խոստանում, որ «Գյումրվա յոլ ու ղայդով քյալլա ճաշակելու համար» առաջիկայում անպայման կայցելի Գյումրի: 

Զավեշտալի է նաև այն, որ գյումրեցիների հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չեկավ Գյումրի, գյումրեցիները շատ սպասում էին իրեն, Միրզոյանը պատասխանել է, թե վարչապետը շատ է սիրում Գյումրին և խնդրել է իր սերն ու շնորհավորանքը փոխանցել։ Այնուհետև, ավելացրել է, որ Փաշինյանը մեկ օր առաջ է վերադարձել մի քանի օր տևած գործուղումից և շատ կուտակված աշխատանքներ կային, այդ իսկ պատճառով շտապել է կառավարություն. «Վստահ եմ, որ ֆիզիկապես ներկա չլինելը ոչ մի բան չի նշանակում»,- ընդգծել է փոխվարչապետը։ 
 
Նկատենք, որ գրեթե ամբողջ օրվա ընթացքում Փաշինյանը չհնչեցրեց այդքան սպասված շնորհավորանք ու բացատրություն չտվեց, դրան անդրադարձավ միայն ուշ երեկոյան. «Անկեղծ ասած՝ միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է՝ ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ: Չնեղվե՛ք, իմ հարազատ գյումրեցիներ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետը:
 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատում և Արմավիրում 146 ապօրինի խորքային հոր է կասեցվել․ խնայվել է ավելի քան 15 մլն խմ ջուրԵվրոպան, Ասիան և Ամերիկան ​​միաձայն հանդես են եկել Ինֆանտինոյի դեմԵվրահանձնաժողովը ցանկանում է լուծել Իտալիայի և Իսպանիայի միջև Սեուտայում միգրանտների շուրջ վեճըԿարապետյանի թիմը կո՞ղմ է ՀՀ-ն ԵՄ-ին ինտեգրելունՍննդաբանը նշել է երիկամների համար սխտորի օգտակար հատկություններըՖիդան․ Հայաստանը և Ադրբեջանը գնում են դեպի կայուն խաղաղության համաձայնագիրՊենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջըԱրգամ Աբրահամյանը չի ընդունում սպանություն պատվիրելու մեղադրանքը․ փաստաբանԻսպանիայի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Սեուտայում զինվորականների արձակուրդները՝ միգրանտների հոսքի սպառնալիքի պատճառովՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ անձնակազմի համալրման աշխատանքների շուրջ95,5 հա համայնքային հողերի օտարման հետքերով․ դատախազությունը խախտումներ է բացահայտել ՄասիսումԽոշոր հրդեհ՝ Պռոշյանում գտնվող ՍՊԸ-ներից մեկի տարածքում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից Հայտնի է դարձել Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի լուրջ խնդիրների մասինՍրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչԶելենսկու հայտարարությունը համարել են Ռուսաստանի դեմ ուկրաինական հարվածների թիրախների փոփոխության նշանԱՄՆ-ը վախենում է Ուկրաինայից Patriot հրթիռային տեխնոլոգիաների գողությունիցՀամաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում է Զելենսկու այցը Սերբիա Վուչիչի քաղաքական կարիերայի համար սպառնալիք են անվանելԲրազիլիայում մարդու մազն օգտագործվում է օվկիանոսը պաշտպանելու համարՍԱՏՄ-ն ստուգել է 237 առաքիչի․ սննդամթերք տեղափոխողների մոտ խախտումներ չեն արձանագրվելՍանկտ Պետերբուրգում երկու ուղևորներով մեքենան ընկել է Նևա գետըՎիլեն Գաբրիելյանը՝ Պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուՆիժնեկամսկում Ուկրաինայի հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել. Թաթարստանում սուգ է հայտարարվելՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն ԳաբրիելյանինՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է Տարվա առաջին կիսամյակում Վրաստանը Հայաստանին վաճառել է 195 հազար դոլարի կարտոֆիլ Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում էԿադիրովն արձագանքել է Նիժնեկամսկի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակմանըՀՀ-ի բեռները կմտնե՞ն Ադրբեջան, ԹՐԻՓՓ-ը միջա՞նցք է․ ի՞նչ են մտածում ՔՊ-ականները (տեսանյութ) Մեսսին դատի է տալու լրատվամիջոցներին՝ հոր հուղարկավորության ժամանակ անձնական կյանքի իրավունքը խախտելու համարԱԺ մշտական հանձնաժողովները բաշխվել են խմբակցությունների միջևՔիմ Քարդաշյանի առանձնատուն են ներխուժել․ գողը փորձել է իրերով լի մեքենայով փախչելՆավթի գները աճել են Մարգարիտա Սիմոնյանն օգնություն է առաջարկել Նիժնեկամսկում ԱԹՍ-ների հարձակումից տուժածներին Ադրբեջանն ու Ուկրաինան պայմանավորվել են առողջապահության ոլորտում համագործակցության մասին Մտածում էին՝ պապն ամեն օր փլավ է ուտելու, բայց մի օր կանգնեց պապի բգին. Խաչատրյանը՝ ԵԱՏՄ-ի մասինԹուրքիան, Անկարան և Իսլամաբադը համատեղ զորավարժություններ կանցկացնենԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցԳնդապետը պատմել է Թաթարստանի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակման ժամանակ ԱՄՆ-ի հնարավոր դերի մասինՏաթև Հայրապետյան․ «Ադրբեջանի դպրոցներում երեխաներին սովորեցնում են, որ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է»Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալPolitico. Մելոնին ստիպված է արդարացնել Ուկրաինային իր աջակցությունըՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալՈղբերգական դեպք Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի․ առեղծվածը պարզում է քննությունըՇահանե Մնացականյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալՌումինիայում յոթ մարդ է ձերբակալվել շտապօգնության մեքենայի վրա կացնով հարձակման համարԱրգամ Աբրահամյանը կալանավորվել է.ԱՄՆ-ում օդ են բարձրացրել կործանիչներ (տեսանյութ) 12 զոհ, 39 վիրավոր. Նիժնեկամսկում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո ստեղծվել է բժշկական արձագանքման կենտրոն Իրանի ԱԳ նախարարը և մեջլիսի խոսնակը կարող են այցելել ՊակիստանԵրևանում «երկրորդ շարքի» կայանատեղիների դեմ պայքարը խստացել է․ արձանագրությունների թիվը աճել է 172%-ով
Ամենադիտված