Հայաստանի հավաքականի խաղերի տոմսերն արդեն վաճառքում են` փոփոխված գնացուցակով
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերի տոմսերն արդեն վաճառքում են: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հոկտեմբերի 13-ին և հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-Ջիբրալթար և Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա ընտրական հանդիպումների տոմսերը վաճառվում են հոկտեմբերի 1-ից: Հանդիպումների սկիզբը՝ ժամը 20:00-ին:
Տոմսերը կարելի է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 5000-7000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 1000 դրամ:
Հաշվի առնելով Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումերի նկատմամբ ահռելի հետաքրքրությունը եւ տոմսերի աննախադեպ ցածր գները՝ ՀՖՖ-ն խնդրում է ֆուտբոլասերներին տոմսերը ձեռք բերել վաղօրոք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)