Opera-ն բրաուզեր է գործարկել iPhone-ի համար
Այլ
Opera Touch շարժական բրաուզերը հոկտեմբերի 1-ից հասանելի կլինի iPhone-ի օգտատերերի համար: Այդ մասին հաղորդվում է ընկերության մամուլի տեղեկագրում:
Նոր պլատֆորմի համար բրաուզերի թողարկման որոշումն ընդունվել էր ի պատասխան այն մեծ հետաքրքրության, որը Opera Touch-ն առաջացրել է iPhone-ի տերերի շրջանում: Android օպերացիոն համակարգի համար Opera Touch-ի առաջին տարբերակը թողարկվել էր այս տարի ավելի վաղ: Նորվեգական Opera Software AS-ը, որը հիմնվել է 1996 թվականին, բրաուզերներ եւ կոնտենտի առաքման լուծումներ է մշակում 322 մլն մարդու համար ամբողջ աշխարհում: Opera-ի բաժնետոմսերը գնանշվում են Nasdaq-ի սակարանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)