Մեզ համար Ազնավուրը միշտ կլինի բեմի վրա. Ֆրանսուա Օլանդ
Գիտություն և Մշակույթ
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հրապարակում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: Օլանդը նշել է, որ Ազնավուրը բոլորի համար միշտ բեմի վրա կլինի:
«Երևանից մինչև Փարիզ աշխարհի բոլոր քաղաքներում բարձրաձայն երգում էր սիրո ու ազատության մասին: Շառլ Ազնավուրը քիչ առաջ լքեց մեզ, բայց մեզ համար նա միշտ բեմի վրա կլինի»,- գրված է հրապարակման մեջ:
Հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում կյանքից հեռացել մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)