Դրամաշորթության մեջ կասկածվողը ձերբակալվել է
Իրավունք
Ուղիղ մեկ ամիս առաջ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ Երևանում արձանագրվել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես ՊԵԿ-ի աշխատակիցներ, փորձել են տնտեսվարող սուբյեկտներից գումար շորթել: ՊԵԿ-ը հայտնել էր, որ քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ. մասավորապես, կազմվել էր կասկածյալի ֆոտոռոբոտը և տրամադրվել հարկային տեսչություններին ու տնտեսվարող սուբյեկտներին: Եվ ահա, նշված հանցագործությունը կատարելու համար ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության և ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում հուլիսի 2-ին ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, 1979թ. ծնված, նախկինում խարդախության համար դատապարտված Արման Գառնիկի Վարդանյանը: ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ Մելքոն Աղաջանյանի խոսքերով, վերջինս այս ընթացքում 18 տնտեսվարողներից փորձել է շորթել 40-60 հազարական դրամ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում