Դատապարտվել է 12 տարվա ազատազրկման` ավազակություն կատարելու համար
Իրավունք
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել ավազակություն կատարելու համամար Ա. Սարգսյանին առաջադրված մեղադրանքը եւ նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման:
Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն՝ 2011թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ա. Սարգսյանը ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու նպատակով «Դիկտիս» ՍՊ ընկերության «Էլիտար» տաքսի ծառայությանը պատկանող «Նիսսան Սաննի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Ադամյանին պատվիրել է իրեն տանել իր մատնանշած երթուղով, հետո պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան:
Այնուհետեւ Ա. Սարգսյանը, իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ հարձակվել է Վ. Ադամյանի վրա եւ նրա կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս պարանոցի շրջանին, առողջությանը պատճառել ծանր վնաս եւ հափշտակելով վերոհիշյալ տաքսի ավտոմեքենան՝ դիմել փախուստի:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012թ. հունիսի 19-ի դատավճռով Ա. Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին եւ 3-րդ կետերով եւ դատապարտվել ազատազրկման՝ 12 տարի ժամկետով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում