Ձերբակալվել է Թոխմախի Մհերի քրոջ որդին
Իրավունք
Ոստիկանության կողմից երեկ երեկոյան՝ հուլիսի 4-ին, Երևանի երկաթգծի կայարանի սրճարաններից մեկից բերման է ենթարկվել Արման Բադալյանը՝ ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) քրոջ որդին: Նրա մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ: Բադալյանն այժմ ձերբակալված է, կատարվում է նախաքննություն: Նույն վայրում ոստիկանությունը ձերբակալել է ևս մեկին, ում ինքնությունն առայժմ հայտնի չէ:
Այս առթիվ որոշ լրատվամիջոցներ նշում են, թե Բադալյանը մասնակցություն է ունեցել 2008 թ. մարտի 4-ին Կայարանի հրապարակում տեղի ունեցած ծեծկռտուքին, որը շարունակվել էր հացի փռի մոտ։ Արդյունքում հրազենային վնասվածքից սպանվել էր Արսեն Գալստյանը: Բադալյանի անունը կապվում է նաև հանցաշխարհի ներկայացուցիչ՝ «բիճ» մականունով հայտնի Սուրեն Զորոյանի սպանության հետ:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Բադալյանը կասկածվում է նաև այլ նմանատիպ հանցագործություններում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում