Մեր բոլոր դատարաններն էլ ծառայում են իշխանությանը. Պարգև Օհանյան
Իրավունք
Հայ ազգային կոնգրեսի կողմից ընտրություններից հետո ներկայացված դիմումները պարզապես մերժվեցին: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր Պարգև Օհանյանը: Վերջինիս խոսքերով, Սահմանադրական դատարանն էլ, Եվրոպական դատարանն էլ, մեր բոլոր դատարաններն էլ քաղաքականացված են. «ծառայում են իշխանությանը»:
«Ոչ ոք անկախ չէ, մենք էլ, պետությունն էլ, ցավոք, անկախ չեն: Մենք Ռուսաստանից ենք կախման մեջ, Եվրոպայից, Ամերիկայից», - նշեց Օհանյանը:
Հիշեցնենք, որ մայիսի վեցին տեղի ունեցած ընտրություններից հետո, Հայ ազգային կոնգրեսը ՍԴ էր ներկայացրել դիմում, որով պահանջում էր անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ դիմումներ էին ներկայացրել նաև Հայ ազգային կոնգրեսի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածուներից մի քանիսը, սակայն բոլոր դիմումներն էլ ՍԴ-ն մերժել է:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում