Ռուբեն Հայրապետյանը դեպքի պահին Հարսնաքարում չի եղել. Արսեն Այվազյան
Իրավունք
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության բաժնի պետ Արսեն Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանումներ տվեց 2012 թ. հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցածի վերաբերյալ:
Պատասխանելով հարցին, թե Ռուբեն Հայրապետյանը դեպքի պահին Հարսնաքարում եղե՞լ է, Արսեն Այվազյանը նշեց, որ Ռուբեն Հայրապետյանը այդ օրը եղել է Սևանում, այնուհետև վերդառանալով Երևան՝ ժամը 19:00-ի սահմաններում եղել է Հարսնաքարում, այնտեղ է եղել ընդամենը 30 րոպեով, որից հետո գնացել է Ավանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիա:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ի գիշերվա 23:00-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որին տեղափոխել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Ուշքի չգալով՝ նա մի քանի օր անց վախճանվել է։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում